13:56 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Զինվորներն ընթրում են նոր սննդակարգով

Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5610

Հայաստանյան զորամասերից ևս մեկում այսուհետ զինվորներին որակյալ սնունդ կմատուցեն։ Վարչապետ Փաշինյանը հրապարակել է զինվորների ընթրիքի տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Facebook-ի իր էջում այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա  տեսանյութ է հրապարակել զինվորների  այսօրվա ընթրիքից։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի եթե մինչ այդ  զինվորների սննդի հարցով զբաղվել են զինված ուժերը, ապա այդուհետ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։

Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 9 զորամասում: Ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

Ըստ թեմայի

Ի՞նչ են խնդրել աստծուց Աննա Հակոբյանն ու իր զինվոր որդին. վարչապետի տիկինն Արցախում է
Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ
թեգերը:
տեսանյութ, Զինվոր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ