16:58 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ովքեր և ինչու են բնակարան վաճառում. Փաշինյանը գրառում է արել

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին իր Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին»,– գրել նա:

Կանխելով ընդդիմախոսների այն քննադատությունները` իբր անշարժ գույքի գործարքների աճը վկայում է այն մասին, թե մարդիկ տները վաճառում են և  հեռանում, Փաշինյանը նշում է, որ այդ դեպքում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե կաճեին, այլ կնվազեին, որովհետեւ վաճառողներն ավելի շատ կլինեին, գնողները` քիչ, բնակարաններն էլ տարիներով չէին վաճառվի։

«Հիմա հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից:  Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունը ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ: Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և, ըստ էության, գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիփոթեքային վարկերը աննախադեպ աճել  են, սրա ամենացցուն վկայությունն է»,– գրել է վարչապետը։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի վիճակագրական ցուցանիշներին, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ դրանց ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով:

Ըստ թեմայի

Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում
Բաղդասարյան․ «Պետությունն արտոնություն է տվել ներդրողին, իսկ նա չի պահպանում պայմանները»
Փաշինյանի ակնարկած մարդը, որ 250 անշարժ գույք ունի, Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»
թեգերը:
Հիփոթեքային վարկ, Նիկոլ Փաշինյան, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ