00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է. Միքայել Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян с кардиналами католической церкви
Микаел Минасян с кардиналами католической церкви - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել Մինասյանի կարծիքով` հեղափոխությունը օբյեկտիվորեն հասունացել էր, բայց հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն։

ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս — Sputnik. Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կարծում է, որ հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։

Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական դաշնակցությանը նոր ճարտարապետություն է պետք. Միքայել Մինասյան

«Հերոսների մասին վերջին գրառումիցս հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որը տեղի ունեցավ 2018-ի ապրիլի-մայիսին, ինչո՞ւ այն եղավ և ի՞նչ գնահատական տալ։ Կարճ պատասխանս  է` հեղափոխությունը օբյեկտիվորեն հասունացել էր, բայց հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը»,–գրել է նա։

Նրա խոսքով` սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Նա կարծում է, որ ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն` միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։

Ըստ Մինասյանի` նոր իշխանությունն ուներ բացառիկ ճանապարհ` չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար:  Նրա խոսքով` ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:

Гендиректор компании Спайка Давид Казарян на пресс-конференции (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը

«Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում»,–գրել է նա։

Մինասյանի կարծիքով`  պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու, ըստ նրա, մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը, և այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք իմաստազուրկ իշխանափոխություն:

Սակայն, նրա հավաստմամբ, անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ, Մինասյանի խոսքով,  պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։

Հայաստանի և Արցախի իշխանությունները կհաղթահարե՞ն «անհամապատասխանությունը». փորձագետներ

«Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան»,–գրել է նա:

Մինասյանն իր գրառումն ամփոփել է հետգրությամբ` հիշեցնելով, որ այսօր իր ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Նա մեջբերել է Հովհաննիսյանի` մի առիթով ասված խոսքը, թե` վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի։ Մինասյանը կարծում է, որ այսօր, առավել քան երբևէ, արդիական է այդ խոսքը։ «Խոնարհումս լույս հիշատակին»,–իր խոսքն է ամփոփել Մինասյանը:

Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակության մեջ

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ-ական հայտնի գործիչ էր, Գերմանիայում Հայաստանի դեսպանը։ Նա մահացավ 2014թ.–ի դեկտեմբերի 28-ին` երկարատև և ծանր հիվանդությունից հետո։

Լրահոս
0