09:22 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ձեռնաշղթա

Գյումրեցի կնոջ դաժան սպանությունը բացահայտված է. զինծառայողը խմած է եղել

© Sputnik / Vitaliy Belousov
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի կողմից դաժանաբար սպանված 57-ամյա հավաքարար կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործի նախաքննությունը: Քերական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։

Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ–ից, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, Գյումրու սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող։

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:

Զինծառայողի նկատմամբ գործի նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Գյումրիում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հիշեցնենք` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին։ Կինը բժշկական կենտրոնում մահացել էր:

57-ամյա կինը հավաքարար էր աշխատում ռուսական սահմանապահ ջոկատի հարակից Սլաբոդկա թաղամասում:

45–ամյա կինը կյանքին վերջ տալու համար մկնդեղ է խմել

Ըստ թեմայի

Կանանց սպանության վերջին 2 դեպքում էլ սպանողները հոգեբուժարանում են գրանցված եղել. Դուրյան
Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել
Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է մահացածի ինքնությունը
թեգերը:
ռուս, Սպանություն, Գյումրի, Կին

Գլխավոր թեմաներ