01:48 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
337 0 0

Հրազդանի կիրճում գտնվող զիփլայնը գործում է մեկուկես տարի, սակայն այստեղ արդեն գործարկվել են նոր տեխնոլոգիաներ` սուր զգացողությունների սիրահարների համար։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հրազդանի կիրճում գործարկվել է Հայաստանում VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

Մի կողմից, VR–ակնոցը թույլ է տալիս հաղթահարել թռիչքից առաջ վախի զգացողությունը` սկզբում Հրազդանի կիրճն վրայով անցնել վիրտուալ եղանակով։ Մյուս կողմից` այդ ակնոցը հնարավորություն է տալիս այլ սցենար ներբեռնել, որն ավելի պահանջկոտ այցելուների համար սուր զգացողություններ կավելացնի ։

Առայժմ առկա է միայն «աստղային պատերազմների» սցենարը։ Թռիչքի ժամանակ ձեր առջև կբացվի պորտալ, որը կտեղափոխի տիեզերանավերի պայքարի էպիկենտրոն։ Հանուն արդարության պետք է նշել, որ գրաֆիկայի և սցենարի վրա դեռ պետք է  աշխատել։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

Yerevan ZipLine Airlines–ի համահիմնադիր և տնօրեն Ժիրայր Մուշեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Arloopa ընկերության հետ միասին բացառիկ պրոդուկտ են մշակել Հայաստանի համար։

«Ցատկին զուգահեռ դնելով վիրտուալ իրականության ակնոցը` այցելուն տեղափոխվում է բոլորովին այլ իրականություն», – ասաց Մուշեղյանը։

Նրա խոսքով` կան մարդիկ, որոնք արդեն ցատկել են այդ զիփլայնով և նոր տպավորությունների կարիք ունեն, և վերջերս ներմուծված VR–տեխնոլոգիաները կարող է նրանց զարմացնել։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

Այսօրվա դրությամբ դա տարածաշրջանի ամենաերկար զիփլայնն է և միակը, որն անցնում է կամրջի տակով։ Մուշեղյանը հույս ունի, որ շուտով այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

Գործում է երկու գիծ` առաջինի երկարությունը 870, երկրորդի` 650 մետր է։ Թռիչքի արագությունը հասնում է մինչև 140 կմ/ժ` կախված այցելուի քաշից, թռիչքում նրա դիրքից և քամու արագությունից։

Մուշեղյանը նշեց, որ ամբողջ համակարգը, այդ թվում` արգելակման, ավտոմատացված է։ Կարելի է թռչել  նաև երկուսով։ Ի դեպ, ոմանք արդեն օգտվել են այդ հնարավորությունից` օդում աղջկան առաջարկություն արել։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

Նա նշեց, որ ի սկզբանե նպատակ են ունեցել զիփլայնը դարձնել ատրակցիոն` հասանելի առավելագույն թվով մարդկանց համար։

Презентация первого в Армении зиплайна в очках виртуальной реальности (16 августа 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում բացվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը

«Տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ նույնպես կարող են օգտվել ատրակցիոնից։ Նրանց համար կան թեքահարթակներ։ Ավելին, այդ մարդկանց  համար գործում է 50–տոկոսանոց զեղչ», – ասաց Մուշեղյանը։

Ի դեպ, մինչև 12 տարեկան երեխաների և զինծառայողների համար նախատեսված են զեղչեր։

Ամառային զբոսաշրջային սեզոնին սուր զգացողությունների հետևից օրական 15-17 մարդ է գալիս։ Այցելուների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են։

Ըստ թեմայի

Ենոքավանն ադրենալինի գոտու է վերածվում. ի՞նչ նորույթ կա էքստրիմի սիրահարների համար
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ
Էքստրիմով լի Հայաստան․ թոփ 7 տուրեր` սուր զգացողությունների սիրահարների համար
թեգերը:
Երևան, Հրազդանի կիրճ, տիեզերք, վիրտուալ, զիփլայն, Հայաստան

Գլխավոր թեմաներ