17:20 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Գյումրի

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ժամկետներից շեղվում են. սպասումը կարդարացվի՞

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13210

Ժամկետներից շեղված կամ թերի աշխատանք կատարող կազմակերպությունների նկատմամբ տուժ ու տուգանք է կիրառվում:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այս պահին միանգամից  մի քանի ծրագրով զուգահեռ փողոցաշինական աշխատանքներ  են ընթանում: Շատերն արդեն հունի մեջ մտել են, մինչդեռ  կան նաև  այնպիսի շինարարական կազմակերպություններ, որոնց կատարած  աշխատանքները մեղմ ասած «լացելու են»:

Ճանապարհաշինարարական աշխատանքների ներկա վիճակը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրերի շարքից ավարտված են 6 փողոցի շինարարական աշխատանքները, ընթացքի մեջ են 3 հրապարակի ընդհանուր 30 հազար քմ երկարությամբ և 6 փողոցների ընդհանուր 9,4 կմ երկարությամբ շինանրարական աշխատանքները:

Նախատեսվում է իրականացնել նաև 33 փողոցի 24 կմ ընդհանուր երկարությամբ շինարարական աշխատանքներ: Համաշխարհային բանկի ծրագրերով շինարարությունն ավարտված փողոցների թիվը 8-ն է, ընթացքի մեջ են 2 հրապարակների ընդհանուր 13 հազար քմ մակերեսով տարածքների շինարարական աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերի շարքում ընթացքի մեջ են 6 փողոցի ճանապարհաշինական աշխատանքները: Համայնքային բյուջեով իրականացվել է 1 փողոցի շինաշխատանքներ, ընթացքի մեջ են 600 մ երկարությամբ մեկ այլ փողոցի շինարարական աշխատանքները:

«Ժամկետներից շեղումներ կան, բայց շատ դեպքերում դա  շինարարի մեղքը չէ. շատ խնդիրներ կան՝ ջրահեռացման համակարգի բացակայությունից, մինչև վերգետնյա կոմունիկացիոն ցանցերը ստորգետնյա  դարձնելը, իսկ որակի համար շինարարը «գլխով է պատասխանատու»»,–ասաց Բալասանյանը:

Համայնքապետը խոսել է նաև Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կառուցման, ընթացքի ու բացթողումների մասին: «Խայտառակություն է, կատարած  աշխատանքները տեսնում ես լացդ գալիս է: Պետք է ավարտեին դեկտեմբերին, հիմա ասում ենք  սեպտեմբերին հանձնի՝ չի հանձնում»,-նշեց քաղաքապետը` վստահեցնելով նմանատիպ կազմակերպությունների նկատմամբ տուժ ու տուգանք է կիրառվում:

Բալասանյանի կարծիքով` Գյումրու զբոսաշրջության համար մեծ խթան կհանդիսանա  «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը։

Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»

Անդրադառնալով Գյումրիում  ներդրումային ծրագրերին` քաղաքապետն առանձնացրեց «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից «Թումո» կենտրոնի կառուցումը և կենտրոնական զբոսայգու բարեկարգումը, որը կավարտվի մինչև տարեվերջ: Հաջորդ տարվանից, կենտրոնը նորոգելու է նաև  Գյումրու շուկան, հիմնելու է խոհարարական դպրոց։ Բարեգործական ծրագրերից են նաև Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից Բարեկամություն այգու վերակառուցումը:

Ըստ թեմայի

«Անկախությունը պետք է ճամփորդի. սեպտեմբերի 21–ը կնշվի Գյումրիում». Փաշինյան. տեսանյութ
Ինչու Վարդան Սիրմաքեշը հրաժարվեց Գյումրիում ներդրում անել. քաղաքապետարանի անդրադարձը
«Պոբեդա» ընկերությունը Գյումրիում վերսկսում է տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար
թեգերը:
Ներդրում, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաղաքապետ, Սամվել Բալասանյան, Ճանապարհ, Գյումրի

Գլխավոր թեմաներ