00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխություններ` դեղերի բաց թողնման կարգում. որ դեղերն են դուրս գրվելու դեղատոմսով

© Sputnik / Asatur YesayantsПолка с препаратами первой помощи в поликлинике села Джрарат
Полка с препаратами первой помощи в поликлинике села Джрарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում ավելացել են միզոպրոստոլ պարունակող դեղերը։ Այդպիսիք են նաև հայտնի «Սայտոտեկը» և «Միրոլյուտը»։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Դեղերի դուրսգրման կարգում փոփոխություններ կլինեն, բայց խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նոր կանոնները նախատեսված են հնարավորինս պարզեցնելու ամբողջ գործընթացը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը։

Տետ-ա-տետ - Մարինե Հարությունյան - Sputnik Արմենիա
Անապահովության միավոր ունեցող ընտանիքները պոլիկլինիկաներից անվճար դեղեր կստանան

«Օգոստոսի 15–ին կառավարությունը հաստատեց դեղերի դուրսգրման նոր կարգը, ինչը ենթադրում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշ դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով։ Ավելի ճիշտ, դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում ավելացել են միզոպրոստոլ պարունակող դեղերը»,–ասաց նա։

Ի դեպ, միզոպրոստոլ պարունակող դեղերից են հայտնի «Սայտոտեկը» և «Միրոլյուտը», որոնց դեմ դեռ տարիներ առաջ պայքար էր սկսվել, քանի որ կանայք դրանք օգտագործում էին արհեստական վիժման նպատակով։ Տնային պայմաններում ընդունելով դեղը հաճախ կանայք մի շարք խնդիրների առաջ էին կանգնում։

Ղազարյանը հայտնեց նաև, որ բացի այդ, դեղատոմսով բաց կթողնվեն  հսկվող դեղերը և դեղանյութերը, մասնավորապես` թմրամիջոցները և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը։ Ըստ նրա`բժշկի հսկողությամբ բաց կթողնվեն նաև անվճար տրվող դեղերը, որոնց ցանկն ավելացել է, ինչպես նաև ներարկման համար նախատեսված հակավարակային դեղերը` հակասնկային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները։

Поддельные лекарства на армянском рынке медикаментов  - Sputnik Արմենիա
Երևանում հայտնաբերել են չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար

«Դեղատոմսով բաց թողնվող դեղերի թիվը, սակայն, այդքան էլ մեծ չէ` դրանք կկազմեն Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը»,–ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է անելու քաղաքացին, երբ իր` մի քանի ամիս օգտագործած դեղն ընդգրկված լինի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում, Ղազարյանը պատասխանեց, որ նման դեղերը հնարավորինս քիչ կլինեն դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում։ Սակայն, այնուամենայնիվ, երբ դեղն օգտագործվի ձգձգվող հիվանդությունների դեպքում, օրինակ` գերճնշման համար նախատեսված որոշ դեղեր, ապա քաղաքացին միայն 6 ամիսը մեկ պետք է այցելի բժշկի ու դեղատոմս ձեռք բերի։ Մասնագետի խոսքով` բժիշկն էլեկտրոնային դեղատոմս է լրացնելու, որի շնորհիվ քաղաքացին կկարողանա ցանկացած դեղատնից 6 ամսվա ընթացքում պարբերաբար գնել իրեն անհրաժեշտ դեղերի քանակը։

Երևանում հայտնաբերել են չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար

«Դեղերի բաց թողնման նոր կարգը, սակայն կգործի 2023թ–ից, քանի որ մինչ այդ պետք է աշխատենք էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրման վրա։ Կուզեի ՀՀ քաղաքացիներին ասել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ դեղերի բաց թողնման նոր կարգը հնարավորինս հստակեցրել է դեղերի դուրս գրման, դեղատնից բաց թողնման կարգերը»,–ասաց նա։

ԱԱԾ–ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

Հիշեցնենք, որ դեռ 2017–ին դեղատոմսով բաց թողնվող դեղերի նախագիծը կազմվել, սակայն 2018թ.–ի մարտին, բազմաթիվ քննարկումներից հետո, կառավարությունը որոշեց, որ դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգը կփոխվի փուլ առ փուլ, և ոչ միանգամից։ Օրինակ, 2018թ.–ի մարտի 1–ից դեղատոմսով պետք է բաց թողնվեին նաև հորմոնալ դեղերը, որոնք, սակայն, ազատ վաճառքից դուրս եկան նախորդ տարվա հոկտեմբերի 1–ից։ Դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգն աստիճանաբար որոշվեց ներդնել` փորձելով ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորվող դաշտ։

Լրահոս
0