00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի

© Photo : Romeo Avagyan / ARD musicКоманда стартапа ARD music
Команда стартапа ARD music - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական նոր ստարտափի հեղինակները մշակել են հավելված, որը վերլուծում է մարդու տրամադրությունը, մտքերն ու անգամ, եղանակը, և այն վերածում երաժշտության։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik, Մարիաննա Փայտյան. Ինչպե՞ս մեր ամեն օրը կարող է երաժշտություն դառնալ, ավելի ճիշտ՝ երաժշտությամբ մեկնաբանվել։ Հայկական նոր ստարտափի հեղինակները մշակել են հավելված, որը վերլուծում է մարդու ամբողջ օրը, տրամադրությունը, մտքերն ու անգամ եղանակը և այն վերածում երաժշտության։

Директор компании Super Annotate Тигран Петросян - Sputnik Արմենիա
Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում

Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե ինչպիսի օր ու տրամադրություն է ունեցել, օրինակ` Ձեր ամուսինը: Հարցնել նրա գործընկերների՞ն, ուշադիր նայել աչքերի մե՞ջ, փորփրել Facebook-ի է՞ջն ու փորձել ստատուսներից ու մեկնաբանությունների՞ց մի բան հասկանալ… Իհարկե, սրանք տարբերակներ են, որոնք կարող եք կիրառել, բայց հայկական նոր ստարտափի հեղինակներն ավելի հետաքրքիր ու նորարարական առաջարկ ունեն. այն հնարավորություն է տալիս օրվա մասին պատմել երաժշտությամբ: Ամեն օրն ունի իր երաժշտությունը, որը նման չէ նախորդ ու հաջորդ օրերի երաժշտություններին։ Այն անհատական է ու երբեք չի կրկնվում, որովհետև միօրինակ օրեր էլ չեն լինում։ Անգամ եթե օրվա ընթացքում կատարվող գործողությունները լրիվ նույնն են, ապա տարբեր է տեմպը, մարդու տրամադրությունը, եղանակը և այլն։ Ռոմեո Ավագյանը պատմում է, թե ինչպես այս մտքերը ծնվեցին, որոնք էլ հեռախոսի անսովոր, խելացի հավելված ստեղծելու պատճառ դարձան։

© Photo : Romeo Avagyan / ARD music ARD ստարտափի թիմը
Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի - Sputnik Արմենիա
ARD ստարտափի թիմը

«Ուշ գիշեր էր, ակումբում նստած նայում էի պարահրապարակում շարժվող մարդկանց։ Անկեղծ՝ մի քիչ էլ գինովցած էի, մեկ էլ մտքովս անցավ՝ այս մարդիկ հիմա երաժշտության ռիթմերի տակ են շարժվում, բայց արդյո՞ք դա ճիշտ է»,- ու որքան էլ Ռոմեոյի այս միտքը կարող է անհավանական թվալ, սակայն հաջորդ առավոտյան այն ոչ միայն չլքեց Ռոմեոյին, այլև զարգացման նոր հուն մտավ. «ինչո՞ւ միշտ պետք է լսել երաժշտություն և դրան համապատասխան գեներացնել պարը: Իսկ եթե հակառակը լինի ու շարժումները գեներացնեն երաժշտությո՞ւնը, դա, պարզապես անկրկնելի կլինի»,- մտածեց նա։

Мовсес Макарян из стартапа Magicup, создавшего стаканы с саморазогревом - Sputnik Արմենիա
«Կախարդական» բաժակ` լիմոնադի համար. հայկական ստարտափը գնահատել են Pepsi–ում

Ռոմեոն անկեղծանում է` երբ թիմակիցների հետ առաջին անգամ մասնակցեց IT ոլորտի մրցույթներից մեկին, իրենց պարզապես լուրջ չընկալեցին՝ գաղափարն անիրական համարեցին.

«Բեմ բարձրացա և ասացի՝ «ժողովուրդ, ձեր օրը երգ է դառնալու, մեր արհեստական բանականությունն ուսումնասիրելու է Ձեր օրն ու երգ է գրելու այդ մասին»։ Ինձ ասացին՝ դու երազկոտ երեխա ես, դա տեխնիկապես անհնար է, նման բան չի կարող լինել»,- պատմում է նա։

Ռոմեոն ու թիմակիցները չհիասթափվեցին ժյուրիի թևաթափ անող կարծիքից և խոստացան վերադառնալ նույն մրցույթին՝ ապացուցելու, որ դա հնարավոր է, և արհեստական բանականությունը կարող է այդքան զարգանալ։

«Մենք մոտ մեկ տարի գրեթե միայն արհեստական բանականության վրա ենք աշխատել. լինում էր, որ հասնում էինք ինչ-որ մի փուլի ու հասկանում, որ այս ալգորիթմով առաջ գնալ չի լինի։ Ամեն ինչ ջնջում էինք ու նորից սկսում»,- պատմում է նա։ Այդպես արհեստական բանականությանը սովորեցրինք, թե ինչպես կարելի է մարդու օրվա կուտակած ինֆորմացիան վերլուծել և այն ներկայացնել երաժշտությամբ։

Чай - Sputnik Արմենիա
Թեյի ստարտափ կամ ինչով են հայերն ուրախացնում ռուս տատիկներին

Տղաները երկու տարի անց վերադարձան նույն մրցույթին ու այս անգամ հաղթեցին։ Հաղթանակից հետո ավելի ոգևորվեցին. սկսեցին մտածել արդեն այն մասին, թե ինչպես ծրագիրը կարող է հասանելի դառնալ յուրաքանչյուրի համար։ Որոշեցին, որ լավագույն լուծումը հեռախոսի հավելվածն է, որի օգնությամբ Ձեր օրվա ակտիվությունը ներկայացնող տվյալները հավաքվում են, վերլուծվում, այնուհետև արհեստական բանականությունը սկսում է «մտածել», թե ինչպիսի երաժշտություն պետք է ստեղծվի, ինչ երաժշտական գործիքեր են անհրաժեշտ, ինչպիսի տեմպ և այլն։ Օրվա ակտիվությամբ պայմանավորված՝ «քո օրվա անհատական երգը» կարող է 40 վայրկյանից մինչև 1 րոպե 36 վայրկյան տևել։

Ռոմեոն ասում է, որ գաղափարի ամբողջ նպատակը ոչ թե գումար աշխատելն է, այլ «խելացի երաժշտություն» ստեղծելն ու տարածելը։

Լրահոս
0