17:19 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Թեո Բուտինո

Նրան ոչինչ չի կանգնեցնի․ ինչո՞ւ է ֆրանսիացի Թեոն որոշել հեծանիվով Հայաստան գալ

© Photo : provided by Téo Boutinaud
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38020

Թեո Բուդինոն Փարիզից հեծանիվով կգա Երևան, որպեսզի տեսնի Հայաստանը. Մի նպատակ էլ ունի` ուզում է հանգանակություն անել և հավաքած գումարով Հայաստանում հնարավորինս շատ բարեգործական ծրագրեր իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Փարիզեցի Թեո Բուտինոն հիանալի ունակությամբ է օժտված. ուր գնա` ընկերներ կգտնի։ Նա դպրոցում ջոկատավար է, և երեխաները Թեոից ոչ մի քայլ չեն հեռանում։ Վերջերս էլ` հեծանվային վազքուղու ընթացքում  նոր ընկերներ է ձեռք բերել։

Սիբիլ. «Այստեղ հայկական տարազներով հազարավոր մարդիկ վանկարկում են` կեցցե Հայաստանը»

Թեոն մանկուց սիրել է սպորտով զբաղվել. թենիս է խաղացել, վոլեյբոլ, ձյուդոյի պարապմունքների հաճախել։ Այս տարվա սկզբին նաև հեծանիվ քշել է սովորել։ Երկու շաբաթ առաջ կատարել է առաջին հեծանվարշավը՝ Փարիզից հասել է Լա Մանշ՝ հայտնի Մոն սեն Միշել աբբայության մոտ։ Երկկողմանի ճանապարհը կազմել է 360 կմ։

«Երեկ մենք չէինք ճանաչում միմյանց, իսկ այսօր միասին անցել ենք 70 կմ։ Այնպիսի երջանկություն է նման մարդկանց հանդիպելը», - ճանապարհին արած նրա գրառումներից է, կողքը՝ լուսանկար նոր ընկերների հետ։

Ուժասպառ չլինելու համար ճանապարհին շատ քաղցրավենիք է կերել։ Բայց տաք ապուրից նույնպես չէր հրաժարվի, եթե առաջարկեին։

«Համացանցում կայքեր կան, որոնց միջոցով հնարավոր է ներկայանալ և օգնություն խնդրել։ Տեսնեմ՝ մինչև մեկնելս կգտնվեն մարդիկ, որոնք կարող են ընդունել ճանապարհորդ հեծանվորդին։ Միգուցե լինեն մարդիկ, որ թույլ կտան ճաշել կամ ուղղակի ցնցուղ ընդունել իրենց տանը։ Դա իմ գործին չի խանգարի», - ժպտում է Թեոն։

Тео Бутино
© Photo : provided by Téo Boutinaud
Թեո Բուտինո

Այս անգամ առանց ապուրի հաստատ չի լինի։ Չէ՞ որ 4600 կիլոմետր ճանապարհ` Փարիզից Երևան պետք է հասնի։ Այդ ընթացքում Թեոն կլինի Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրիայում, այնուհետև Հունգարիայով և Բալկաններով կմեկնի Բուլղարիա, այդտեղից՝ Թուրքիա։ Այս երթուղին է ընտրել, որպեսզի Արևմտյան Հայաստանը տեսնի։ Սեբաստիայում՝ հայերի և հույների երկրում են ծնվել մորական տատն ու պապը։ Նրանք այն սակավաթիվ հայերից են, որոնք այստեղ են ծնվել 1915թ.-ից հետո և 60-ականներին տեղափոխվել են Ֆրանսիա։

«Հիմա ես ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանի համար և ավելի լավ ճանաչել այն։ Որոշել եմ օգնել՝ ինչով կարող եմ», - ասում է Թեոն։

Բոլոր նրանց, ովքեր կուզենան աջակցել իր հեծանվարշավին, տղան խնդրում է հնարավորության սահմաններում գումար փոխանցել իր բարեգործական հաշվին։ Հավաքած գումարով Թեոն ուզում է երեք նպատակ իրագործել։

Ֆրանսիացի երեխաները փոխել են Pour toi Arménie երգը` ի պատիվ Ազնավուրի և Հայաստանի

Առաջին` նոր կահույք գնել Հայաստանի դպրոցներից մեկի համար (դրա համար մոտ 2000 եվրո կպահանջվի), երկրորդ` 30 ծանրոց հավաքել անապահով երիտասարդ ընտանիքների և նրանց նորածինների համար՝ հիգիենայի պարագաներով( 3000 եվրո էլ այստեղ կծախսվի), երրորդ նպատակը որոշ գյուղացիների համար արևային վահանակներ գնելն է. «շահած» գյուղացիներին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ միասին կընտրի։

Тео Бутино
© Photo : provided by Téo Boutinaud
Թեո Բուտինո

Եթե հաջողվի նախատեսվածից շատ գումար հավաքել, Թեոն այդ գումարը այլ բարեգործական նախագծերի համար կծախսի։

Չնայած իրեն բաժին հասած պարգևը` Հայաստանի «ճամփեքով» ճանապարհորդելը ամենաթանկն է։ Դեռևս վերջնական որոշում չունի. ճանապարհային քարտեզը կազմելիս ֆրանսիահայ ծանոթներն երևանյան որոշ տեսարժան վայրերի հասցեներ արդեն հուշել են։ Նախ, այդ հասցեները կայցելի։ Երևանում արդեն Թեոն մենակ չի լինի․ մինչև հեծանիվով Հայաստան հասնի, նրան կմիանան ծնողները, տատն և պապը։

«Իհարկե` ոչ հեծանիվով։ Նրանք ինքնաթիռով կգան Երևան, երբ ես արդեն հասնելով լինեմ»,- ժպտում է նա։

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Երևանից բացի ծրագրում է նաև Սևանա լիճ գնալ և Արարատյան դաշտից Արարատը տեսնել։ Թեոյին իսկապես հաջողվում է իսկական ֆրանսիացու նման մեկ օրում մեկ շաբաթվա իրադարձությունները կազմակերպել։ Որպես իսկական  հայ՝ նա պատրաստվում է հայաստանյան շրջագայությամբ ուրախացնել ֆրանսիացի հորը, հայուհի մորը, գաղթական տատին ու պապին, որոնց հուշերում այսօրվա պես թարմ են հայրենի Սեբաստիայի հետ ունեցած հիշողությունները։

Ըստ թեմայի

Նասերին «ամոթանք կտա» հայ ընկերներին. «տաքսիստը» երազում է խաղալ Մանուշյանի մասին ֆիլմում
Ալեքսեյ Չումակովը լացելու աստիճան ծիծաղեցրել է Սաթենիկ Գևորգյանին
Երջանիկ եմ, որ նման մարդու եմ հանդիպել. Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի և իր ընտրության մասին
թեգերը:
Ճանապարհ, ինքնաթիռ, Սևանա լիճ, Արարատ լեռ, Ֆրանսիա, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ