12:15 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Дорога к азербайджанскому кладбищу в Гегаркунике

Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Ստեփանավանի անտառներում ապօրինի ծառահատման քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. 2016-2018թթ. ընթացքում «Ստեփանավանի անտառտնտեսությունում» ապօրինի կերպով հատվել են ընդհանուր 102 329 250 ՀՀ դրամ արժեքով 1 462 տարբեր տեսակի ու տարբեր չափերի ծառեր:

Բացահայտումն արվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող «Հայանտառ» ՊՈԱԿ–ի վերաբերյալ քրեական գործով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կաշառք տալու դիմաց ապօրինի ծառահատում կատարելու առաջարկով Ստեփանավանի անտառպետության անտառապետերին են դիմել Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առքուվաճառքով զբաղվող, փայտամշակման արտադրամասեր ունեցող անձինք։ Անտառապետերն էլ ապօրինի ծառահատումը թույլատրելու հրահանգ են տվել անտառի տվյալ պահաբաժնի անտառապահներին։

Ստեփանավանի անտառային տարածքներում իրականացված ապօրինի հատումների իրական ծավալները թաքցնելու կամ լրացուցիչ ստուգումներից զերծ մնալու նպատակով մասնաճյուղի տնօրենները, անտառապետերը, անտառապահները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, կատարել կեղծիքներ, որոշ դեպքերում նաև կաշառքներ են տվել վերադասներին։

Քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 աշխատակից, փայտամշակման արտադրամասեր ունեցող, ապօրինի ծառահատմամբ զբաղվող 5 անձ: Անտառապետերից մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, այնտեղից դատարան ներկայացնելու համար:

Ըստ թեմայի

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների համար 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից ևս 7-ին մեղադրանք է առաջադրվել. մեկը հետախուզվում է
Դիլիջանի ծառագողերն օրենքը շրջանցելու նոր հնարքներ են գտել. լուսանկարներ
թեգերը:
Կաշառք, ծառահատում, ծառ, ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, անտառապահ, Անտառ

Գլխավոր թեմաներ