00:23 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է

Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան

© Sputnik / Karine Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
246370

Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանն ուզել էր առաջնագծում լինել` ավելի վտանգավոր պայմաններում գտնվողների կողքին։ Ադամը դրա համար «հնարքի» է դիմել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանը զորամասում չէր ասել, որ կարողանում է լավ նկարել կամ նախագծել (նա մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր), որպեսզի նրան առաջնագիծ տանեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադամի հայրը` Խաչատուր Սահակյանը։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է։  Ադամի հայրը` Խաչատուր Սահակյան
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամ Սահակյանի հայրը` Խաչատուր Սահակյանը

Այսօր Ադամի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։ Ադամի ընտանիքը, ընկերները, հարազատներն այցելել էին Եռաբլուր, որտեղ նաև օրհնության կարգ կատարվեց` ինչպես Ադամի, այնպես էլ մյուս բոլոր զոհերի հիշատակին։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է։
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամ Սահակյանի գերեզմանին

«Ադամն անվախ էր ու պատրաստ էր կյանքը տալ ոչ միայն հայրենիքի, այլ նաև իր հարազատների, ընկերների համար։ Դրա համար էլ նա առաջնագծում էր ուզում լինել` նրանց կողքին, ովքեր կարող են վտանգի տակ լինել։ Ադամը դեռ մանկուց նայում էր մարտական ֆիլմեր. ֆիլմեր, որոնք գուցե նաև իր մասին էին»,–ասաց Խաչատուր Սահակյանը։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է։  Ադամի մայրը` Գայանե Սահակյան
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյան

Նրա հոր խոսքով` եթե հանկարծ Ադրբեջանը որոշի մարտական գործողություններ սկսել և ինչ-որ տարածքներ գրավել, առաջիններից մեկն ինքն է մեկնելու սահման։ Խաչատուր Սահակյանը նշում է, որ վստահ է` իրեն նաև բոլոր զոհերի հայրերն են միանալու։ «Եթե հակառակորդը շփոթվի անգամ 10 սմ կամ կես քայլ ուզենա առաջ գալ, 10 վայրկյան հետո ես կլինեմ 102 բարձունքում` Ադամի դիրքում։ Կխորտակենք Ադրբեջանը ծովի խորքերը, ու վերջում ջրի վրա կգրենք` այստեղ միշտ ծով է եղել»,–ասաց նա։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է։  Ադամի եղբայրը` Մուշեղ Սահակյանն
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամ Սահակյանի եղբայրը` Մուշեղ Սահակյանը

Ադամի մայրը` Գայանե Սահակյանը, նշեց, որ ամեն օր սպասում է Ադամի վերադարձին, բացի այդ, կարծում է, որ Ադամն «ավելի շատ կա ու ներկա է», քան շատ–շատերը։ Տիկին Գայանեի խոսքով` օգոստոսի 19–ին ինքը միշտ իրեն երջանիկ է զգացել` այդպես է նաև հիմա, քանի որ Ադամն իր ներկայությունը միշտ զգացնել է տալիս։ Ըստ նրա` դեռ երեկ կեսգիշերից սկսած շնորհավորանքներ է ստացել տղայի ծննդյան օրվա կապակցությամբ։

Брат Адама - Мушег с женой Ани
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամ Սահակյանի եղբայրը` կնոջ հետ

«Երեկ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց, աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ էին հղում ինձ։ Ամենաշատն ինձ հուզեց մի կնոջ նամակ, որն ասում էր, թե երեք որդի ունի, որոնց մեծացնում է շատ ազատ` այնպես, ինչպես կուզեր Ադամը։ Ես հպարտ եմ, որ այդ կինն իր տղաների համար Ադամին որպես օրինակ է ընտրել»,–ասաց տիկին Գայանեն։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է
© Sputnik / Karine Harutyunyan
Ադամի գերեզմանի մոտ

Տիկին Գայանեի հարսը` Անի Ամիրջանյանը, կիրառական արվեստով է զբաղվում և սիրում Ադամի դիմանկարը նկարել։ Անին հիմա էլ գորգ է գործում ու մտածում` Ադամին նվիրված բոլոր աշխատանքները մի օր ցուցադրելու մասին։ Անին, ի դեպ, հենց Ադամի միջոցով էլ ծանոթացել է Ադամի եղբոր` Մուշեղի հետ, սիրահարվել ու ամուսնացել։ «Ադամի նկարն էի նկարել, և ուզում էի այն ոչ թե փոխանցել Ադամի ծնողներին, այլ ինքս գնալ ու տեսնել` ինչ պայմաններում է ապրում նրա ընտանիքը, որ այդքան լույս է ճառագում Ադամից։ Ճիշտ է, դժվար է անծանոթի նկարը նկարել, սակայն Ադամի դեպքում այդպես չէր. ինձ թվում էր` ես նրան ճանաչել եմ»,–ասաց նա։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

Անին պատմեց, որ Ադամի` զինվորական համազգեստով նկարած իր նկարով այցելել է նրանց տուն, տեսել Ադամի եղբորը, Մուշեղին ու այդտեղից էլ կամաց–կամաց սկսվել է ամեն ինչ...

Ի դեպ, զույգը որոշել է` իրենց որդուն Ադամի անունով են անվանակոչելու։

Ըստ թեմայի

Քառօրյա պատերազմ. հիշում և խոնարհվում ենք
Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը
Ապրիլյան քառօրյայում զոհված զինվորների շիրիմաքարերի վրա ինչ-որ հեղուկ են լցրել. տեսանյութ
թեգերը:
Եռաբլուր պանթեոն, Երևան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Ադամ Սահակյան

Գլխավոր թեմաներ