20:25 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
10510

Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի խնդիրները։ Զեկուցվել է նաև մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված զենքերն ու զինամթերքը:

Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Հիշեցնենք, որ  Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ  Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի մոտակայքում ՀՀ ԶՈւ–ն բարելավել է դիրքերը։

Հայկական զինուժն ամրացրել է նոր հենակետ, որից անհրաժեշտության դեպքում կարող է սաստել ադրբեջանական կողմի ոտնձգությունները, որոնք այս տարածքում բավական հաճախ էին գրանցվում։

Ի դեպ, հենց այդ մասում է գտնվում Խորանաշատի վանքը, որը տարիներ շարունակ փակ էր գյուղացիների համար։

Ըստ թեմայի

Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը
Ավտովթարի հետևանքով զինվոր է տուժել. վնասվածքները լուրջ չեն
Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով
Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի գործով սպաներ են հարցաքննվել. «Հրապարակ»
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Տավուշ, զորամաս, Արտակ Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ