04:18 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Ձերբակալություն

ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի կողմից 7 տարվա հետախուզվողի են հայտնաբերել

© Sputnik / Сергей Венявский
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

ՌԴ իրավապահների կողմից 47-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության համար։

ԵՐԵՎԱՆ, 19 Օգոստոս — Sputnik. ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի քաղաքացու են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Օգոստոսի 17-ին, ժամը 11.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 47-ամյա Սուրեն Տ.-ն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

47-ամյա տղամարդը դեռ 2012 թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Կամենսկի-Շախտինսկի ՆԳԲ-ի կողմից։ Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:

 

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, ՀՀ Ոստիկանություն, հետախուզվող, Ռուսաստան, Բագրատաշեն անցակետ, Հայաստան

Գլխավոր թեմաներ