14:15 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
երգչուհի Լիլիթ Կարապետյանը

Հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում». անկեղծ զրույց Լիլիթ Կարապետյանի հետ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
93520

90-ականներից հայտնի երգչուհին կարծում է, որ հիմա շատ հեշտ է երգիչ դառնալը, քանի որ տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, որ թեկուզ վատ երգածը դառնա իդեալական. ընդամենը գումար է անհրաժեշտ: Sputnik Արմենիայի թղթակից Աստղիկ Սուքիասյանը զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:

Певица Лилит Карапетян
© Sputnik / Asatur Yesayants.
երգչուհի Լիլիթ Կարապետյանը

-90-ականներին Դուք Ձեր հայտնիության գագաթնակետին էիք: Հեռուստատեսային հաղորդումներ, իրար հաջորդող տեսահոլովակներ, իսկ այժմ ավելի շատ ակումբներում եք երգում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Յուրաքանչյուր արտիստի կյանքում լինում են հայտնիության վերելքներ և ավելի հանգիստ շրջան: Լռությունս, սակայն, իմ ցանկությամբ չեղավ: Իմ և եղբորս՝ Կարեն Կրաապետյանի երաժշտական ուղին սկսվեց «Արձագանք» ստուդիայից: Մենք երգում էինք մեր գրած երգերը, եղբայրս նաև գործիքավորում էր:  Այն ժամանակ համերգներ էինք տալիս լեփ-լեցուն դահլիճներում: Եղավ պահ, որ մենք դուրս եկանք «Արձագանք» ստուդիայից, իսկ թշնամիները շատ էին: Մեր բոլոր ճանապարհները փակում էին, եթերներից զրկված էինք, և մենք դարձանք արգելված երգիչներ:

Մեծահարուստ հայերի երեխաների հարսանիքները ներառվել են 2017 թ.-ի ամենաշքեղների ցուցակում
«Սև ցուցակի» առաջին հորիզոնականում լինելն ինձ խանգարեց մեծ բեմերում ելույթ ունենալ, իսկ ես ապրելու խնդիր ունեի լուծելու: Այդ էր պատճառը, որ սկսեցի ակումբներում երգել:

- 90-ականների համեմատ այժմ հայտնի դառնալը հեշտացել է, և շատերն են նոր տեսահոլովակներ նկարահանում: Դուք ստեղծագործական ի՞նչ նորություններ  ունեք:

-Այժմ սպասում եմ նոր երգի: Կլինի նոր տեսահոլովակ: Համոզված եմ, որ այժմ սկսնակ երգիչների համար ավելի հեշտ է հայտնի դառնալ ու սիրվել, քանի  որ տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, և եթե ունես գումար և լավ թիմ, շատ հեշտությամբ կարող ես առաջ գնալ: Իսկ մեզ համար դժվար է, որովհետև մեր արած աշխատանքը չպետք  է զիջի նախորդին, մեզնից ակնկալիքներն ավելի մեծ են:

Певица Лилит Карапетян
© Sputnik / Asatur Yesayants.
երգչուհի Լիլիթ Կարապետյանը

-Մի անգամ ասել եք, որ կյանքը հարվածում է շատ ուժեղ մարդկանց: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կարծում են, որ կյանքը կոտրել է իրենց, և ուժ չունեն իրավիճակը հաղթահարելու: Նման պահերին ի՞նչն է Ձեզ ուժ տվել:

-Իմ կյանքում երկու դժբախտություն եղավ. 24 տարեկան էի, երբ կորցրեցի իմ սիրելի տղամարդուն և եղբորս: Այդ ժամանակ ես վշտի մեջ էի և ուժասպառ էի եղել: Նման պահերին է, որ վերևից կարծես գերբնական ուժ է տրվում մարդուն: Ես մտածում էի, որ եթե իմ եղբայրը ողջ  լիներ՝ կպնդեր, որ ես երգեմ: Դա ինձ ուժ տվեց, և ես շարունակեցի երգել: Մարդիկ պետք է հասկանան, որ դժվարին իրավիճակներ միշտ էլ կարող են լինել․ պարզապես պետք է արժանապատվորեն  հաղթահարել դժվարությունները։

- Երբեմն հայտնվում եք սոցցանցային քննադատությունների կիզակետում: Նման իրավիճակներում նեղսրտո՞ւմ եք, թե՞ արհամարում:

-Բնականաբար, նման քննադատությունների մեծ մասն ուղղորդված են: Միայն ատում եմ, երբ անձնական վիրավորանք են հասցնում մեկնաբանության միջոցով: Ես համարում եմ, որ նման մարդրիկ ներքուստ շատ չար են: Երբեմն դիտավորյալ գրում են բաներ, որ մարդու սրտին ցավ պատճառեն: Երբ նոր էի գրանցվել սոցցանցերում, եղել են պահեր, որ շատ ծանր եմ տարել, բայց հետո հասկացա, որ դրանով ինձ եմ վնասում: Հիմա  մեծամասամբ աչք եմ փակում այդ մեկնաբանությունների վրա:

-Նշել եք, որ Ձեր անձնական կյանքը տանուլ եք տվել հանուն երգի: Հիմա է՞լ եք այդպես մտածում:

 -Իհարկե այդպես եմ մտածում: Երկու անգամ իմ անձնական կյանքը տանուլ եմ տվել հենց երգել-չերգելու հետ կապված և չեմ փոշմանում: Ես համարում եմ, որ երգելը վատ բան չէ, ընդհակառակը՝ ես մարդկանց ուրախացնում եմ, դա էլ իմ առաքելությունն է: Ես հանուն երգի այնքան զոհաբերությունների եմ գնացել. եթե ես երգչուհի չլինեի, հիմա ամուսնացած էլ կլինեի, ևս մի քանի երեխա էլ կունենայի, բայց չգիտեմ` երջանիկ կլինեի, թե ոչ:

Певица Лилит Карапетян
© Sputnik / Asatur Yesayants.
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը

-Ի՞նչ է երեխան փոխում կնոջ կյանքում:

- Երեխան փոխում է ամեն ինչ: Որդիս արդեն 10 տարեկան է, և նա 10 տարի ինձ ուժ է տալիս ապրելու համար: Եթե մինչև երեխայիս ծնվելը շատ հարցեր ինձ համար մեծ խնդիր էին, հիմա անգամ ծիծաղս է գալիս:

-Երկու տարի առաջ, երբ Ձեր որդին՝ Կարենը երգեց Ձեզ հետ միասին, ի՞նչ զգացիք:

-Մարդու միտքը ուժ ունի, և այն կապված է տիեզերքի հետ: Ես դեռ չգիտեի, որ երեխա եմ ունենալու, բայց երազ տեսա, որ տղա է ծնվելու: Ես  անգամ երեխայի սեռի մասին չէի մտածում, ես վստահ էի, որ տղա եմ ունենալու, որ Կարեն է ծնվելու: Ես գիտեի, որ եղբայրս վերածնվելու է իմ որդու միջոցով: Խորհուրդ եմ տալիս բոլոր ապագա մայրիկներին, որ լավը մտածեն, որ երազեն հղիության ընթացքում, որովհետև ամեն ինչ կատարվում է:

View this post on Instagram

A post shared by Lilit Karapetyan (@lilitkarapetyan_official) on

Լիլիթ Կարապետյանն ուզում է կարծիք լսել. նա դիմել է երկրպագուներին
-Եղավ մի պահ, որ Ձեր որդին չէր ցանկանում որևէ կապ ունենալ իր հոր՝ Դավիթ Թուջարյանի հետ: Հինգ տարվա դադարից հետո այժմ Ձեր որդին տեսնվում է հոր հետ: Ի՞նչ ներդրում եք ունեցել նրանց հարաբերությունների վերականգնման գործում:

-Միշտ նեղսրտում եմ, որ մարդիկ ենթադրություններ են անում և մեղադրում՝ չպատկերացնելով, թե նման իրավիճակում իրենք ինչպես կվարվեին: Իմ որդին իսկապես չէր ցանկանում տեսնել իր հորը: Անցան տարիներ: Դավիթն ինձ զանգահարեց, մենք խոսեցինք, և ես որդուս համոզեցի, որ տեսնի իր հայրիկին, բայց այնպես չի, որ հիմա չեմ համոզում: Իմ կյանքի փորձից հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում», որովհետև երեխան միշտ ուշադրության կարիք ունի:

-Գլխավոր խորհուրդը, որ տալիս եք Ձեր որդուն:

-Նա պետք է լավ  մարդ դառնա: Ես պարբերաբար որդուս հետ խոսում եմ, որ լավ մարդը պետք է բարի լինի, մեծերին հարգի, լավ սովորի…

View this post on Instagram

A post shared by Lilit Karapetyan (@lilitkarapetyan_official) on

-Ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:

- Ես շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքում կատարված և՛ լավի, և՛ վատի համար: Շնորհակալ եմ, որ ես մայր եմ, որ ունեմ իմ Կարենին: Ցանկացած կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: 

Ըստ թեմայի

Շուշան Պետրոսյան. «Մորիցս ինձ փոխանցվել է սերը հայկական երաժշտության հանդեպ»
Հայաստանի նախանձելի հարսնացուների լավագույն հնգյակը
Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է. պոլսահայ երգչուհին Հայաստանում է
թեգերը:
երգչուհի, Լիլիթ Կարապետյան

Գլխավոր թեմաներ