09:09 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Վարդա

«Հազիվ զսպեցի ինձ, որ չուտեմ Ձեր նվերը». Վարդան ուրախացրել և ծիծաղեցրել է երկրպագուներին

instagram
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Հիասքանչ պարուհին դարձյալ վիրտուալ հանրության ուշադրության կենտրոնում է։ Ամառային արձակուրդից վերադառնալով` նա գրառում էր կատարել, որը բաժանորդներին «հումորով և դրական էներգիայով լի» է թվացել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամառային հանգստից վերադարձել է և հաճելի անակնկալ մատուցել բաժանորդներին։

«Հուսով եմ՝ կարոտում էիք, ինձ էլի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կյանքի կոչեմ աշնան համար նախատեսված հսկայական ծրագրերիս գոնե մի մասը։ Սակայն ես չեմ մոռացել իմ խոստումի մասին՝ հուշանվեր բերել նրան, ով առաջինը կկռահի, թե որտեղ եմ անցկացրել հանգիստս»,-գրել է Վարդան։

Հայտնի Վարդան նկարահանվել է Մոնիկա Բելուչիի ոճով. լուսանկարներ, տեսանյութ
Երբ Վարդան ասել է հաղթողի անունը, երկրպագուհին, որը գրանցված է «sytyugina_julee» մականունով, պարզապես զարմացել և հիացել է. «Ա՜։ Լո՞ւրջ։ Աստված իմ, ի՜նչ ուրախ եմ», – գրել է երկրպագուն` գրառմանը կից «սրտիկ» նշան թողնելով։

Վարդան ցավով խոստովանել է, որ «հարմար մագնիսներ չի գտել և հուշանվերի փոխարեն որոշել է տեղական քաղցրավենիք բերել»։

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ինքս էլ հազիվ դիմացա, որ չուտեմ Չերնոգորիայից Ձեզ համար բերած նվերը։ Շատ համեղ պանիր է՝ տրյուֆելով, կլրացնեմ այն սպիտակ գինու մեկ շշով և ուրախությամբ այդ ամենը կհանձնեմ անձամբ Ձեզ, եթե հյուր գաք, կամ կառաքեմ Ձեր տուն։ Ո՞րն եք նախընտրում», – գրել է Վարդան։

Այս ամենից բացի, Վարդան նաև նոր սանրվածք էր արել և հագին նորաձև տոպ էր, համացանցում նա իսկական ֆուրոր է առաջացրել։

Դարձիր նոր Վոլոչկովա. Վարդան հայտարարել է «շպագատի» մարաթոնի մեկնարկի մասին
Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն է` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։ Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։

Ըստ թեմայի

Խեղճ տղամարդիկ. Վարդան էրոտիկ տեսանյութ է հրապարակել մարզասրահից
Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդան ցույց է տվել` ինչպես է պտտվում ձողի վրա
«Սև հրեշտակ» Վարդան քնել է լողավազանի մոտ․ լուսանկար
թեգերը:
Վարդա

Գլխավոր թեմաներ