14:22 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Արսեն Թորոսյան

Սեպտեմբերի 1–ից շտապօգնության մեքենաների թիվն ութով կավելանա. Թագուհի Ստեփանյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Արսեն Թորոսյանը, որն այցելել էր շտապօգնություն, բարձրացրել քաղաքացիների համար կարևոր հարց և առաջարկել այդ հարցի հնա։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի— Sputnik. Այսօրվա դրությամբ շտապօգնությունը Երևանում սպասարկում է 42 մեքենայով, սակայն սեպտեմբերի 1–ից ևս 8–ով կավելանա մեքենաների թիվը։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտնեց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նշենք, որ նախարարն այսօր այցելել էր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ։

«Շտապօգնության նոր մեքենաներն արդեն մեկ տարի է, ինչ շահագործվում են և մենք բավական գոհ ենք դրանցից։ Դետևս որևէ լուրջ խնդիրներ չեն առաջացել նոր մեքենաների հետ։ Այժմ 42 մեքենա է աշխատում, ևս 8 մեքենա էլ սեպտեմբերի 1–ից կշահագործվի, այսինքն` ստացվում է, որ 20 000 բնակչին 1 մեքենա է «հասնում` նախկին 30 000 բնակչի դեպքում 1 մեքենայի փոխարեն»,–ասաց Ստեփանյանը։

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև թթվածնի սարքեր, որոնք թույլ են տալիս հիվանդներին մարզերից մի քանի ժամվա ընթացքում Երևան տեղափոխել։

Արտառոց դեպք Աշտարակում. մահացածի հարազատը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Առողջապահության նախարարն էլ դիտարկմանը, որ երբեմն բողոքներ են լինում քաղաքացիներից, որ փորձում են զանգել շտապօգնություն, սակայն «զանգ չի գնում»։ Թորոսյանն առաջարկեց այնպես անել, որ բոլոր զանգերը, այդ թվում` մարզային, ստանա Երևանի շտապօգնությունը, իսկ հետո վերահասցեագրի այն։

«Կարծում եմ` նոր տեխնոլոգիաների դարում կլինի նման հնարավորություն, որ մեկ կոճակի միջոցով զանգը հասցեագրվի։ Այդպես ավելի լավ կլինի և քաղաքացիներին ավելի հարմար կլինի»,–ասաց նախարարը։

Թագուհի Ստեփանյանն էլ ի պատասխան արձագանքեց, թե դա շտապօգնության համար  ամենաերանելի վիճակը կլինի։

Հիշեցնենք, որ դեռ 2018–ին Չինաստանին կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության ավտոմեքենաները հագեցած են նորագույն սարքավորումներով։ Այն հնարավորություն է տալիս տեղում բուժօգնություն ցուցաբերել ծանր հիվանդներին:  Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ էր, 135 գծային շտապօգնության մեքենա:

Ըստ թեմայի

Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. 3-ամյա աղջնակը տեղում մահացել է
Մոտոռոլերով` հիվանդանոց. հնդիկն անվճար օգնում է ՃՏՊ–ներից տուժածներին. տեսանյութ
Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ամուլսարի բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց
Եռացրած ջրով Վարդավառ. Մեծամորում այրվածքներ ստացած 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է
թեգերը:
ավտոմեքենա, ՀՀ Առողջապահության նախարարություն, շտապօգնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ