14:15 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Նիկոլ փաշինյանը ՊՆ-ում(արխիվային լուսանկար)

Որքան են բարձրացել զինծառայողների աշխատավարձերը. Փաշինյանը թվեր է հրապարակել

© Photo / official site of the Prime minister of RA.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Փաշինյանը նշել է, որ  4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումն առայժմ տեղի չի ունեցել, պատճառը զորամասերի կարգավիճակն է, սակայն, խոստացել է, որ հարցը շատ արագ կլուծվի։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի— Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է կառավարության որոշման արդյունքում  հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները։

Հրապարակման մեջ նշվում է, որ գնդի հրամանատարի աշխատավարձը ավելացել է 23 հազար, գնդի հրամանատարի տեղակալինը`20 հազար, գումարտակի հրամանատարինը` 85 հազար, վաշտի հրամանատարինը` 96 հազար, դասակի հրամանատարինը` 72 հազար, ավագ ենթասպայինը`38 հազար դրամ, շարքային պայմանագրայիններինը` 30 հազար դրամով:

«Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետև կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ և բազմահաստիք կառույց է, և վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը»,- գրել է վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով

Փաշինյանը նշել է նաև, որ  4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումն առայժմ տեղի չի ունեցել, սակայն խոստացել է, որ հարցը շատ արագ կլուծվի և այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումն ուժի մեջ կմտնի հետին թվով` հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի:

Հիշեցնենք`զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումն ընդունվել էր մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծով հստակեցվում էր զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները ու այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

Տոնոյանը հայտնել էր, որ զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են միջինը 10 տոկոսով, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողներինը` մինչև 20 տոկոսով։

Ըստ թեմայի

Փաշինյանն Ամուլսարի հարցը քննարկում է «Իմ քայլի» պատգամավորների հետ
Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ
Փաշինյանը փոխնախարար է նշանակել
թեգերը:
աշխատանք, աշխատավարձ, Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ