09:11 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանը Զելենսկուն կոչ է արել ազատել Վիշինսկուն

© Sputnik / Евгения Новоженина
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Հայտնի լրագրողը հերթական անգամ դիմել է Ուկրաինայի նախագահին` խնդրելով ուշադրություն դարձնել Կիրիլ Վիշինսկու գործին և ազատ արձակել լրագրողին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ և  RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն ազատ արձակել ՌԻԱ Նովոստի Ուկրաինա պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն։

Telegram–ի իր էջում Սիմոնյանը հետևյալ գրառումն է արել. «Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, մեկ շաբաթ հետո` օգոստոսի 27-ին, կլրանա ուղիղ 100 օր, ինչ դուք Ուկրաինայի նախագահ եք աշխատում։ Դուք դեռ ժամանակ ունեք ճիշտ և, հավանաբար, ռազմավարական առումով ամենակարևոր որոշումը կայացնելու համար. այն է ազատ արձակել Կիրիլին գոնե տնային կալանքի կամ չհեռանալու մասին ստորագրության պայմանով»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կիրիլ Վիշենսկու վերաբերյալ սա Սիմոնյանի առաջին դիմումը չէ Զելենսկուն։ Նրա հետ միասին ի պաշտպանություն Վիշենսկու հանդես են գալիս բազմաթիվ իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ։ Այս տարվա ապրիլին 200 ռուսաստանցի լրագրող, այդ թվում Վլադիմիր Սոլովյովը, Սերգեյ Բրիլյովը և մյուսները, բաց նամակ էին հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նամակում նրանք կոչ էին արել ազատ արձակել լրագրողին։

ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի խմբագիր Կիրիլ Վիշինսկին կալանավորվել էր 2018թ.–ի մայիսի 15–ին Կիևում։ Լրագրողին կասկածում են Դոնբասում ինքնիշխան հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ։

Վլադիմիր Պուտինը իրավիճակն աննախադեպ էր անվանել։ Մոսկվան բողոքի նոտա էր հղել Կիև` պահանջելով դադարեցնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, մեկնաբանելով Վիշինսկու շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծել էր, որ կազմակերպության բոլոր երկրները պարտավորվել են պայմաններ ստեղծել, որոնց շրջանակում լրագրողները կկարողանան կատարել իրենց պարտականությունները մասնակից այլ պետություններում, այդ պատճառով նրանք պետք է պահպանեն միջազգային ստանդարտներն ու չմիջամտեն ԶԼՄ–ների աշխատանքին։

Ռուս իրավապաշտպանը չի հավատում, որ Վիշինսկու մոտ կարող էին ատրճանակ գտնել

Գրեմինգերն ասել էր նաև, որ ԵԱՀԿ–ն դեմ է մասնագիտական գործունեության համար լրագրողների հետապնդմանը և կողմ է բանտում գտնվողների, այդ թվում` Վիշինսկու ազատ արձակմանը։

Ըստ թեմայի

Դատարանը երկու ամսով կալանավորեց ՌԻԱ Նովոստի–Ուկրաինա կայքի ղեկավարին
Խերսոնի Վերաքննիչ դատարանը մերժեց Կիրիլ Վիշինսկու պաշտպանական կողմի բողոքը
Ռուս իրավապաշտպանը չի հավատում, որ Վիշինսկու մոտ կարող էին ատրճանակ գտնել
Վիշինսկու կալանքը երկարաձգվեց մինչև սեպտեմբեր. նրա խնդրանքը մերժվեց
թեգերը:
գլխավոր խմբագիր, Լրագրող, Մարգարիտա Սիմոնյան, Կիրիլ Վիշինսկի, Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ