10:04 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բայքերներ

«Զարկերակը` լեռներում». Հայաստանում անցկացվելու է առաջին միջազգային բայքերական փառատոնը

© Sputnik / Ani Liparityan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
210 0 0

Միջազգային փառատոնին կմասնակցեն բայքերներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Իրանից և ԱՄՆ–ից։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Զարկերակը` լեռներում» բայքերների առաջին միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանում` օգոստոսի 23-27-ը։ Այս մասին այսօր Sputnik  Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Սպասվում է, որ «Զարկերակը` լեռներում» փառատոնին կմասնակցեն 120 հայ և շուրջ 70 բայքեր` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Վրաստանից և Լեհաստանից։

Օգոստոսի 23-ի առավոտյան փառատոնի բոլոր մասնակիցները կհավաքվեն Երևանի Շահումյան հրապարակում, հետո կշարժվեն դեպի Կոտայքի մարզի Բուժական գյուղ։  Տեղանքի ընտրությունը պայմանավորված է հարմար բնական պայմաններով և պատմական հուշարձանների առկայությամբ։

Փառատոնի ընթացքում տուրեր կկազմակերպվեն Հայաստանի այլ գեղատեսիլ անկյուններ։

«Բուժականում տեղի կունենան բայքերական խաղեր, մրցույթներ, համերգներ և ոչ միայն։ Այնտեղ կգործի բար, ֆուդ–կորտ և քեմփինգ գոտի։ Անհրաժեշտության դեպքում կարելի կլինի վրաններ վարձակալել», – պատմեց Ռշտունին։

Միջոցառմանը կարող են մասնակցել ոչ միայն մոտոցիկլետների սեփականատերերը, այլև ավտոմոբիլիստներ և հեծանվորդներ։

Ազատության հայկական թռիչք «Ազատ բայքերների» հետ
«Մենք կապի մեջ ենք տարբեր ակումբների հետ, այնպիսի փևաչափ է ընտրված, որ հետաքրքրի բոլորին»,– ասաց Ռշտունին։

Հայաստանում, մոտավոր հաշվարկով, շուրջ 300 բայքեր կա։

Կազմակերպիչները սպասում են, որ փառատոնի այցելուների քանակը Բուժականում կգերազանցի հազար մարդը։

Ըստ թեմայի

Երևանում հեծանվային արահետ կբացվի. լուսանկար
Երևանի փողոցները կգրավեն հեծանվորդները. «Բայքթոն Երևանն» անակնկալներ ունի
Փաշինյանը չդիմացավ ու հեծանիվ նստեց Դիլիջանում
Թռչող մոտոցիկլետն այլևս հեքիաթ չէ. տեսանյութ
«Հզոր և ոճային». Պուտինը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին. տեսանյութ
թեգերը:
փառատոն, հեծանվային արահետ, Հայաստան, «Բայքեր զոն. Հայաստան»

Գլխավոր թեմաներ