03:55 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
 «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
230 0 0

ԱԻՆ–ում հույս ունեն, որ կոմբինատում բռնկած հրդեհն առաջիկայում կմարվի։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հրշեջներն արդեն երկրորդ օրն է` պայքարում են Երևանի կենտրոնում գտնվող «Ձյունիկ սառնարան» կոմբինատում բռնկած հրդեհի հետ։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

Հրդեհաշիջման գործողություններն իրականացվում էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անձնական վերահսկողության տակ։ Հրդեհը տարածվել է երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում, յուրաքանչյուրը 740 քմ է։  Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը երրորդ հարկում, իսկ չորրորդ հարկում առանձին օջախներ են մնում։ Խնդիր է առաջացել հինգերորդ հարկի հետ, որտեղ ջերմաստիճանը հասնում է 1000–ի։

Վերջը չի երևում. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Ցոլակյան (տեսանյութ)

«Հրդեհաշիջման գործողությունները, սակայն, արդեն ավարտի փուլում են, աշխատանքներ են տարվում հինգերորդ հարկում։ Ամեն ինչ պետք է հիմնավոր այրվի։ Իրավիճակը բարդացնում է այն, որ պատուհան ու դուռ չկա», – ասաց Զարգարյանը։

Նա նշեց, որ անկախ դժվարություններից, փրկարարներն անում են հնարավոր ամեն բան ապրանքնրը փրկելու համար։

Ավելի վաղ ԱԻ նախարարը վարկած էր առաջ քաշել, որի համաձայն կրակը բռնկել է մարդկային գործոնի պատճառով։

Ըստ թեմայի

Օդեսայի հյուրանոցում հրդեհի պահին ՀՀ քաղաքացի գրանցված կենվորներ չեն եղել. դեսպան
Հրդեհ Այնթապ գյուղում. տեսանյութ
Հրդեհ Արայի լեռան ստորոտում. նոր օջախ է հայտնաբերվել. տեսանյութ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Գլխավոր թեմաներ