10:10 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
108 0 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստվում է Գյումրու օրվան։

ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս – Sputnik. Գյումրու օրվա առիթով օգոստոսի 25-26-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Մասնավորապես, օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից կմեկնելու է 09:00-ին, իսկ Գյումրուց Երևան` 23:45-ին:

Հաջորդ արագընթաց Էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 09:40–ին, Գյումրուց Երևան` 23:15-ին՝ նախատեսված 17:10-ի փոխարեն: 

Փոխարենը` օգոստոսի 26-ի նախատեսված Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը չեղարկվում է:

Երևան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը օգոստոսի 25-ին Գյումրի կժամանի 11:16-ի փոխարեն` 11:00-ին:

Քաղաքային գնացք` անվադողերի վրա. չինական նորարարությունը գրավում է համացանցը
«ՀԿԵ» ՓԲԸ–ի այլ էլեկտրագնացքների մնացած բոլոր չվերթերը մնում են անփոփոխ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ

Ըստ թեմայի

«Գազպրոմի» և ՀԿԵ–ի աշխատակիցներին ցույց կտան, ինչպես հանգստանալ Հայաստանում
«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»
«Չենք կարողանա աշխատել». ՀԿԵ–ին մտահոգել է Վրաստանում սպասվող գործադուլը
թեգերը:
Երևան, Գյումրի, Գնացք

Գլխավոր թեմաներ