19:05 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Գագիկ Սուրենյան

Սուրենյանը զգուշացնում է` կրակի հետ չխաղալ. անձրև չկա ու չի կանխատեսվում

© Sputnik / Samvel Sepetchyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (545)
151 0 0

Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու»,– հայտնում է Սուրենյանը` միաժամանակ կոչ անելով պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

«Ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»,– զգուշացնում է օդերևութաբանական կենտրոնի ղեկավարը։

Նշենք, որ ըստ կանխատեսումների, մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է Վայոց Ձորի, Արարատի մարզերում, որտեղ այն կհասնի 38-39 աստիճանի։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում` ցերեկային ժամերին հասնելով առավելագույնը 33 աստիճանի։

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Երևանում ևս առաջիկա 5 օրերին շոգ է լինելու։ Գիշերային ժամերին կդիտվի մինչև 23-24, ցերեկը մինչև 39 աստիճան տաքություն։

թեմա:
Եղանակը Հայաստանում (545)

Ըստ թեմայի

Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը
Օդորակիչային փսիխո՞զ. ի՞նչ է կատարվում Հայաստանի տեխնիկայի խանութներում
թեգերը:
Անձրև, Գագիկ Սուրենյան, Երևան, Հայաստան, շոգ, ամառ, եղանակ

Գլխավոր թեմաներ