10:01 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Փամփուշտներ. արխիվային լուսանկար

Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի 2 ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերել

© Photo: Zvartnots International Airport
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի ուղևորները փամփուշտները թաքցրած են եղել ձեռքի ուղեբեռների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik. Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի 2 ուղևորի ուղեբեռների զննությամբ հայտնաբերվել են փամփուշտներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Օգոստոսի 20-ին, ժամը 07.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության գծային բաժին, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի ուղևորներ` 28-ամյա երիտասարդի և 68-ամյա կնոջ ուղեբեռների զննությամբ հայտնաբերել են մեկական փամփուշտ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Փամփուշտները հայտնաբերվել են ուղևորների ձեռքի ուղեբեռների մեջ։

Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Երևանի ավտոտնակներից մեկում «Կալաշնիկովներ» ու փամփուշտներ են հայտնաբերվել. տեսանյութ

Ըստ թեմայի

Խուզարկությունների արդյունքում մարտական փամփուշտներ են հայտնաբերվել
Երևանցի երեխաները բակում խաղալիս փամփուշտներ են հայտնաբերել
Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ
թեգերը:
փամփուշտ, ուղեբեռ, «Զվարթնոց» օդանավակայան, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ