05:40 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
222 0 0

Հաստատության ղեկավարությունը ստիպված էր գնալ այդ քայլին խանութ–ռեստորանը վարկաբեկելու ծրագրված ակցիայից հետո։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում` Տվերսկայա փողոցում, գտնվող հայտնի «Արմենիա» ռեստորանի ղեկավարությունը փակել է որոշ սոցիալական ցանցերում հաստատության էջերը։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։ Նշենք, որ «Արմենիան» միակ հաստատությունն է եղել, որ հայց է ներկայացրել հուլիսի 27–ի ակցիայի կազմակերպիչների դեմ։

Դրա պատճառն այն է եղել, որ ռեստորանի տերը` «Անկոր» ընկերության ղեկավար Հրանտ Ծատուրյանը, պահանջել է ցույցի կազմակերպիչներից իրեն վճարել 551 հազար ռուբլի` որպես ակցիայի օրը հաստատությունը փակելու փոխհատուցում։

Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում և մասնագիտացված կայքերում, որոնք գնահատում են ռեստորանների վարկանիշը, մեկնաբանությունների տարափ է սկսվել։ Ակնհայտորեն նախօրոք ծրագրված ակցիայի մասնակիցները սկսել են «թրոլինգի» ենթարկել հաստատությունը` քննադատելով սպասարակումը, ուտելիքի որակը, աղմուկը և այլն։ Արդյունքում մի քանի օրում հաստատության վարկանիշը 5 միավորից իջել է  2-ի։

Ռեստորանի պաշտպանության կոչով հանդես են եկել հայտնի ռուսաստանցիներ` հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ՌԻԱ Նովոստիի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, գրող և լրագրող Մարիա Յուդենիչը և ուրիշներ։ Տեղի ունեցածի պատճառով ռեստորանի ղեկավարությունը որոշել է որոշ սոցիալական ցանցերում ժամանակավորապես փակել իր էջերը, մյուսներում` սահմանափակել մուտքը։

Հուլիսի 27–ին Մոսկվայի կենտրոնում ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր անցկացնում, որն ուղեկցվում էին զանգվածային անկարգություններով։ Այդ հանրահավաքի արդյունքում մի քանի քրեական գործ է հարուցվել։

Տվերսկոյ բուլվարի «Արմենիա» խանութ–ռեստորանը մոսկովյան եզակի խանութներից է։ Խորհրդային տարիներին այն հայկական ապրանքների մասնագիտացված խանութ էր։

Ըստ թեմայի

Սոլովյովը, Յուդևիչն ու Սիմոնյանը պաշտպանել են Մոսկվայի հայկական խանութ–ռեստորանի պատիվը
Սևանի ռեստորաններից մեկում փորձել են կեղծ 500 եվրո իրացնել
Երևանի Կիևյան «ծայրամասը» կամ ինչպես երկրորդ փորձից կառուցեցին Հրազդանի մեծ կամուրջը
Խուրջին և ոչ միայն. հայերը Պորտուգալիայում ազգային նոր ուտեստներ են ստեղծել
թեգերը:
հայեր, հայ, խանութ, Ռեստորան, Մոսկվա, Հայաստան

Գլխավոր թեմաներ