03:25 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Следственный комитет Армении

«Մասիվցի Անդիկին» սպանողը Հայաստան է եկել Չեչնիայից

© Photo: official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
455 0 0

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, որը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի», սպանության մեջ կասկածվողը ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա մի բնակիչ է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ  քննչական կոմիտեից, կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը:

Մեղադրյալը` ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, որը ձերբակալվել է`  ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում Մասիվցի Անդիկի սպանությունից

Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը:

Ըստ թեմայի

Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ
Մասիվցի Անդիկի սպանությունը
Մասիվցի Անդիկի սպանության գործով քրեական հեղինակություններ են հարցաքննվել. «Ժողովուրդ»
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Սպանություն, Մասիվցի Անդիկ

Գլխավոր թեմաներ