03:04 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
70710

Կառավարությունը բարելավում է զինծառայողների բնակարանային պայմանները։ Հիփոթեքային վարկի 3 տոկոսն ու կանխավճարը կվճարի պետությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ամեն տարի 500 զինծառայող` սպայական ու ենթասպայական կազմից, արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորման իրավունք կստանան։ Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Նախագծի համաձայն` յուրաքանչյուր տարի ծրագրին կարող է մասնակից դառնալ 500 զինծառայող։ Ծրագիրը նախատեսում է 28 մլն 500 հազար դրամի չափով հիփոթեկային վարկավորման հնարավորություն»,– ասաց նախարարը։

Այս գումարի սահմաններում բնակարանի գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար կփոխհատուցվի պետության կողմից։ Միաժամանակ պետությունը կսուբսիդավորի նաև վարկի տոկոսադրույքներից 3 տոկոսը։

Շահառուների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ, քանի որ բնակարանի խնդիր ունեցող զինծառայողների թիվն անհամեմատ ավելին է պետության հատկացրած միջոցներից։

Հայաստանն Արցախի զինթոշակառուներին բնակարանի գումար կտա

ՀՀ ԿԲ նախագահն էլ հավելեց, որ, քանի որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու պարագայում գործում է նաև եկամտահարկի վերադարձման կարգը, ապա լրացուցիչ 3 տոկոսով տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում ստացվում է, որ զինծառայողների համար գործելու է անտոկոս վարկավորում։

Ըստ թեմայի

Հիփոթեքային շուկան աշխուժացման միտումներ ունի. Sputnik-ի հյուրը Ինգա Ղալայանն է
Կառավարությունը վերանայում է հիփոթեքային ծրագրերը. պետական աջակցությունը կավելանա
Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել
թեգերը:
Հիփոթեքային վարկ, բնակարանաշինություն, Դավիթ Տոնոյան, ՀՀ կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող

Գլխավոր թեմաներ