06:43 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Գնդեվազի նախկին ղեկավարը մշակույթի տան դահլիճում վճարովի հիմունքներով կազմակերպված միջոցառումների գումարը յուրացրել է։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Գնդեվազի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել համայնքի մշակույթի տան վերանորոգման համար։ Նա ձեռք է բերել անհրաժեշտ կահույք, սպասք և պարագաներ, որից հետո 2016թ. աշնանից մինչև 2019թ. հունվար ամիսը մշակույթի տան դահլիճում վճարովի հիմունքներով կազմակերպված միջոցառումներից ստացված գումարը համայնքի բյուջե չի վճարվել, այլ յուրացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիանը»  հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի արոտավայր հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն։ Նա էլ իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 70. 000. 000 ՀՀ դրամ:

Յուրացումներ կատարելու դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը։ Հարուցված քրգործը միացվել է նույն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործին:

Նախաքննությունը շարունակվում է:

Գնդեվազի նախկին գյուղապետը միլիոնների վնաս է պատճառել պետությանը

Ըստ թեմայի

Ոստիկանությունը մեկ միլիարդը գերազանցող չարաշահում է բացահայտել
Երևանի դպրոցներից մեկում 7 միլիոն դրամի չարաշահում է բացահայտվել
Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները
Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը
թեգերը:
չարաշահում, Գնդեվազ

Գլխավոր թեմաներ