16:17 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հայաստանի առաջին հանրապետության տոնակատարությունների ժամանակ. արխիվային լուսանկար

Մարտական հերթապահության պայմանները կբարելավվեն. վարչապետ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության նիստում գաղտնի ընթացակարգով ընդունված որոշման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Կառավարությունը 2,1 մլրդ դրամ է հատկացրել մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոստացված որոշումն այսօր կայացվեց»,– գրում է վարչապետը։

Նշենք, որ որոշումն ընդունվել է այսօր կայացած կառավարության հերթական նիստում։ Ընդ որում, հարցը նախապես որոշված էր քննարկել բաց, հրապարակային ընթացակարգով, միայն որոշման նախագծի մի հատվածն էր նախատեսված գաղտնի քննարկման համար։

Բայց նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց հարցն ամբողջությամբ տեղափոխել նիստի գաղտնի հատված։

Այսպիսով, հայտնի դարձավ միայն, որ մարտական հերթապահության պայմանների բարելավման նպատակով հատկացվելու է լրացուցիչ 2,1 մլրդ դրամ։ Բայց թե այդ գումարի որ մասն  ինչ նպատակով է ծախսվելու, հայտնի չէ։

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի հավելվածներից հայտնի է դառնում միայն, որ հավելյալ  2 114 137 400  դրամի ծախսը ձևակերպված է «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման», « Պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի և շինությունների կառուցման», իսկ 47 659 000 դրամը` «ռազմական կարիքների բավարարման» համար։

Ինչպես է ՀՀ ԶՈւ–ն բարելավել դիրքերը Տավուշում. եկեղեցի այցելելն այսուհետ խիզախություն չէ

Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է բարելավել  մարտական հերթապահության պայմանները, այդ թվում ՝ մարտական դիրքերն ապահովել հոսող խմելու ջրով։

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

2019թ.–ի փետրվարին կառավարությունը միջոցներ է ձեռնարկել նաև զինծառայողների սննդի որակի բարելավման ուղղությամբ`բարեփոխումներ իրականացնելով բանակի համար պարենի գնման գործընթացում:

Ըստ թեմայի

Բաղդասարյան. «Բնապահպանների ընդվզումն առաջացնում է քաղաքական շահարկումներ»
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել
Կհանդիպեն արդյո՞ք Փաշինյանն ու Թրամփը. Զոհրաբյանը խոսել է վարչապետի` ԱՄՆ այցի մասին
թեգերը:
զինծառայող, Զինվոր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ