04:22 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Դատապարտյալ. արխիվային լուսանկար

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ

© Sputnik / Виталий Аньков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
439 0 0

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողին օժանդակել է երևանցի 50-ամյա քաղաքացի, որը ժամանակավորապես բնակվում է ՌԴ-ում:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի», սպանության մեջ կասկածվողին նաև օժանդակող անձ է եղել, ում ինքնությունը հայտնի է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք,  1973–ին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը բացահայտվել է: Նրա սպանության մեջ կասկածվողը ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա մի բնակիչ է:

«Մեղադրյալին օժանդակել է Երևանի 50-ամյա քաղաքացի, որը ժամանակավորապես բնակվում է ՌԴ-ում: Կասկածյալն, ի դեպ, այս տարվա մայիսին մեկ շաբաթով եղել է Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում է եղել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը. նրանք մի քանի անգամ հանդիպել են»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Դրանից հետո, 1 օրվա տարբերությամբ նրանք վերադարձել են ՌԴ: Հունիսին, օրերի տարբերությամբ, կրկին եկել են Հայաստան, և օրեր անց տեղի է ունեցել սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքել են Հայաստանը:

Հանցագործության բացահայտման շրջանակներում ռուս գործընկերների հետ համագործակցելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել է ՌԴ: Օգոստոսի 20-ին ՌԴ-ից Հայաստան է վերադարձել սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը, որը հաջորդ օրը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել Անդրանիկ Հարությունյանի դիակը:

Մեղադրյալը` ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է ՀՀ և  հուլիսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը
  
Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ

Ըստ թեմայի

Բացահայտվել է «Մասիվցի Անդիկի» սպանությունը
«Մասիվցի Անդիկին» սպանողը Հայաստան է եկել Չեչնիայից
Մասիվցի Անդիկի սպանությունը
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, Մասիվցի Անդիկ

Գլխավոր թեմաներ