04:19 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Մարտ Բաբայան

Հայտնի երգիչ Մարտ Բաբայանը` խաբեության զոհ. ավտոսերվիսի տնօրենը կալանավորվել է

© Photo: facebook/Март Бабаян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Արտիստը ավտոսերվիսի հաշվին միլիոնավոր ռուբլի է փոխանցել, փոխարենը ընկերությունը պետք է օգներ նրան մեքենաներ գնել։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի  — Sputnik. Հայկական ծագում ունեցող հայտնի  ռուսաստանյան երգիչ Մարտ Բաբայանը ընկել է խաբեբաների ձեռքը։ «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթը, հղում անելով իրավապահ կառույցներում իրենց աղբյուրներին, հայտնում է, որ երգիչը 2017 թվականի սեպտեմբերից 2018–ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, փոխարենը նրանք պետք է օգնեին Մարտին մեքենա գնել։

Բաբայանը գումարը պարտաճանաչ փոխանցել է, բայց մեքենաներն այդպես էլ չի ստացել։ 2019–ի ապրիլին նա ոստիկանություն է դիմել։

Անցած չորեքշաբթի` օգոստոսի 21–ին, իրավապահ մարմինները Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Պուշկին քաղաքում ձերբակալել են ավտոսերվիսի 53–ամյա գլխավոր տնօրենին։

Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․ անկեղծ զրույց Լևոն Մալխասյանի հետ

Մեղքը հաստատող բազում փաստերի պատճառով տղամարդը  միանգամից ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Առանձնահատուկ խոշոր չափի վնաս պատճառելու մասին գործի քննությունը շարունակվում է։

Ըստ թեմայի

Սեքս-սկանդալ Դոմինգոյի շուրջ. Լոս Անջելեսի օպերան հրատապ հետաքննություն է սկսել
Հայտնի Jamiroquai խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում
18 տարի միասին. Արսեն Սաֆարյանը լուսանկար է հրապարակել
Հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում». անկեղծ զրույց Լիլիթ Կարապետյանի հետ
թեգերը:
Զոհ, Տնօրեն, ավտոմեքենա, Ռուսաստան, երգիչ, Մարտ Բաբայան, հայեր, հայ

Գլխավոր թեմաներ