09:23 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Դրամապանակ

Ինչպես չդառնալ խարդախության զոհ. Հայաստանի բանկերի միավորումն ինֆորմացիոն արշավ է սկսել

CC0 / Pixabay / Wallet
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5910

Գրագետ հաճախորդն ավելի հազվադեպ է դառնում խարդախության զոհ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի բանկերի միավորումն առաջիկայում մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկերի միավորման նախագահ Արտակ Հանեսյանը։

«Ֆինանսապես գրագետ հաճախորդն ավելի հազվադեպ է դառնում խարդախության զոհ, ինչի համար էլ ուզում ենք ավելացնել քաղաքացիների գիտելիքները ֆինանսական առումով։ Շատ կարևոր է, որ, օրինակ, մինչև ինչ–որ մեկի վարկի համար երաշխավոր կանգնելն իմանաս՝ ինչի համար ես երաշխավոր կանգնում և ինչ պարտավորություններ կարող ես ստանձնել»,–ասաց նա

Նրա խոսքով՝ ծրագրին միացել են Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, և մինչև տարեվերջ աշակերտները կայցելեն բանկեր, ուսանողների, երիտասարդների համար դասընթացներ, խաղեր կկազմակերպեն, ինֆորմացիոն հաղորդումներ կլինեն։

Հայաստանի բանկերի միավորման գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ հայտնեց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակն է նրանց ճիշտ որոշումներ կայացնելուն նպաստելը։ Նրա խոսքով` հաճախ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները միջնորդների են դիմում, որոնք էլ հավելյալ գումար են ուզում քաղաքացիներից։ Իսկ գրագետ քաղաքացին բանկային ծառայություններից օգտվելու համար որևէ միջնորդի կարիք չի ունենա։

«Ծրագիրը երկակի էֆեկտ կունենա` մի կողմից կնպաստի, որպեսզի քաղաքացիների գիտելիքներն ավելանան, մյուս կողմից, բանկերն իրենց ծառայությունների որակը կբարձրացնեն, քանի որ գրագետ քաղաքացին կկարողանա ճիշտ որոշում կայացնել։ Այսինքն` քաղաքացին բանկերի միջև ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն կունենա»,–ասաց նա։

Անդրադառնալով ընթացիկ տարում ֆինանսական շուկայի իրավիճակին` Սարգսյանը նշեց, որ բավական ակտիվություն է տիրում շուկայում` այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 18 տոկոսով ավելացել են բանկերում դրված ավանդները։ 

Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը
Բացի այդ, այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, վարկային պորտֆելները 14.4 տոկոսով ավելացել են։

Սա, ըստ Սարգսյանի, փաստում է այն մասին, որ քաղաքացիների վստահությունն ավելացել է բանկերի հանդեպ։

Ըստ թեմայի

Բանկերին ու գրավատներին Հայաստանում ուզում են «բեռի տակ մտցնել». որքանո՞վ և ինչո՞ւ
Մանասերյան. «Առանց վստահության բանկերում նման գումարներ չէին շրջանառվի»
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
թեգերը:
խաբեություն, Բանկ

Գլխավոր թեմաներ