00:42 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
313 0 0

Արգելոցի աշխատակիցները փորձում են մեկուսացնել կրակն ու արգելել դրա հնարավոր մուտքը անտառ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին արգելոցից` մեկնաբանելով սոցիալական կայքերում տարածված տեղեկությունները անտառում բռնկված հրդեհի մասին։

«Հրդեհը մեր տարածքի հետ ոչ մի կապ չունի։ Այս պահին հրդեհն արգելոցի տարածքից 10 կմ հեռավորության վրա է` դեպի Ուրցաձոր գյուղը»,– մեզ հետ զրույցում ասաց արգելոցի աշխատակիցը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, արգելոցի ղեկավարությունն այս պահին դեպքի վայրում է։ Արվում է հնարավորը` կրակը մեկուսացնելու, ու դրա մուտքը արգելոց՝ թույլ չտալու համար։

Նշենք, որ Sputnik Արմենիային է տրամադրվել Ուրցաձոր համայնքի բնակիչ Արա Սաֆարյանի նկարահանած տեսանյութը։ Facebook-յան օգտատիրոջ մեկնաբանությամբ՝ տեսանյութում ներկայացված է անտառի հարևանությամբ գտնվող՝ Ուրցաձոր գյուղից երևացող տեսարանը։

 

Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին
Հիշեցնենք՝ 2017թ.–ի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով այրվել էր անտառի գրեթե 10%–ը։ Տեղի ուժերով հրդեհը հնարավոր չէր եղել մարել։ Օգոստոսի 14-ի առավոտյան հայկական կողմն ստիպված էր եղել դիմել ՌԴ գործընկերներին։ Միայն ռուսական Իլ–76 ինքնաթիռի մասնակցությամբ օրեր անց հնարավոր եղավ մարել  անտառում մոլեգնող հրդեհը։

Ըստ թեմայի

Նոր բացահայտումներ Խոսրովի անտառից. քարեր, որոնք նոր բռնկումների առիթ են տվել
Կյանքը Խոսրովի հրդեհից հետո
Խոսրովի անտառի թևավոր ու չորքոտանի բնակիչները. տեսանյութ
Կարմիր գրքում գրանցված կենդանին հրդեհից հետո վերադարձել է Խոսրովի արգելոց
Կիրակոսյան. «Խոսրովի անտառը նոր քարտեզագրման խնդիր ունի»
թեգերը:
Խոսրովի անտառ, Անտառ, արգելոց

Գլխավոր թեմաներ