09:20 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
աղբամաններ

Նոր աղբամաններ և աղբահավաք մեքենաներ. ինչքանով կլուծվի խնդիրը

© Photo: Facebook / Հովսեփ Կուբատյան
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Երևան են հասել նոր աղբահավաք մեքենաներն ու նոր աղբամանները։

ԵՐԵՎԱՆ, 23 Օգոստոս — Sputnik. Երևանի աղբահանության հիմնարկն այսօր համալրվել է 5 աղբահավաք մեքենայով և 600 նոր աղբամաններով։ Այս լուրը Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Աղբահանության հիմնարկը համալրվեց ևս 5 մեքենայով, ընդհանուր՝ 24»,–գրել է Կարապետյանը և հավելել, որ մեքենաները դեռ մատակարարողի մոտ են, ձևակերպումները անցնելուց հետո կանցնեն աշխատանքի։

Աղբի հա՞րց, թե՞ քարոզչություն. լրագրող վարչապետն ու դերասան քաղաքապետը PR ակցիա՞ էին անում

Բացի մեքենաներից Երևան են բերվել ևս 600 նոր աղբաման։ Հակոբ Կարապետյանի խոսքով` երեկ երեկոյան դրանք հասել են Երևան։ «Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև առաջիկա շաբաթների ընթացքում»,–գրել է Կարապետյանը։

Նրա խոսքով` սպասում են նոր խմբաքանակներին։

Հիշեցնենք, որ աղբահանության խնդիրը Երևանում սրվեց այս ամառ, երբ Երևանի քաղաքապետարանի և աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության մեջ խնդիրներ առաջ եկան։ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Ըստ թեմայի

Աշխարհը խորտակվում է աղբի մեջ. Հայաստանն առաջին հորիզոնականներում է
Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ
Քայլ դույլով, կամ ինչ պետք է սովորենք շվեդներից աղբի «հախից» գալու համար
թեգերը:
Սանիթեք, աղբ, աղբաման, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Երևան

Գլխավոր թեմաներ