22:31 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Թինա Կանդելակի

«Սառը քրտինքով արթնացա»․ Կանդելակին վատ երազ է տեսել

© Sputnik / Евгений Биятов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

«Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին երազում իր մարզիչին է տեսել։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն, հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր հետևորդներին պատմել է իր երազը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

«Հունսատանում արձակուրդի ժամանակ երազ տեսա։ Երազումս պաղպաղակ էի ուտում։ Արթնացա սառը քրտինքով ու այն մտքով, որ մարզիչս՝ Միշան, բռնացրել է ինձ»,- գրել է Կադելակին։

Նա նշել է , որ ամենևին էլ չի չափազանցել, երբ ասել է, որ իր սննդակարգը շատ է հավանել, թեև դրանում կաթ ու շաքար չկար։ Կանդելակին խոստովանել է, որ շատ լավ է սնվել արձակուրդի ընթացքում, բայց երազում հենց պաղպաղակ է տեսել։

Հայտնի է` որքան գումար է վաստակել Թինա Կանդելակին 2018 թվականին

«Կարծում եմ միտքն այն հիասթափության մասին, որը մարզիչս հաստատ կունենար, եթե այդ դեպքն իսկապես տեղի ունենար, հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Նա ապացուցել է, որ օգտակար սնունդը կարող է լինել լիարժեք ու միաժամանակ համեղ», - ամփոփել է Կանդելակին իր հրապարակումը։

Այն ավելի քան 34 հազար «լայք» է հավաքել։

«Ինչ գեղեցիկ կազմվածք ունես, Տինա։ Աշխարհը քոնն է», - գրել է օգտատերերից մեկը։

Կանդելակին` իսկական հայերի մասին, կամ ինչպես է Տիգրան Քեոսայանը զբոսանքի տանում զոքանչին

Նշենք՝ Կանդելակին հետևում է  իր կազմվածքին ու սնվում է  հատուկ ճաշացանկով, որում բացակայուն են միսը, քաղցրն ու աղի ուտելիքը։ Նա նաև ակտիվորեն սպորտով է զբաղվում։

Թինա Կանդելակին 43 տարեկան է։ Նա գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ  ամուսնության արդյունքում երկու երեխա ունի։ Նրանք ամուսնալուծվել են 2010 թվականին։ 2014 թվականին Կանդելակին ամուսնացել է երկրորդ անգամ` ձեռներեց Վասիլի Բրովկոյի հետ։>

Ըստ թեմայի

«Դժվար է 37- ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ». Նազենի Հովհաննիսյան
«Անհավանական գեղեցիկ մարմին». Կանդելակին լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին
«Ծնվեց մեր հրաշքը». Մերի Մակարյանը մայրացել է
Ինչը կարող է Ավետ Բարսեղյանին «փռել ասֆալտին». լուսանկար
թեգերը:
Տնօրեն, մարզիչ, Թինա Կանդելակի

Գլխավոր թեմաներ