16:03 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան (59)
147502

Հրդեհը բռնկվել է Մալաթիայի «Վեգա» խանութների սրահի նկուղային հարկում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Մալաթիա մոլի» շենքում խոշոր հրդեհ է հրդեհ է բռնկվել: Կան բազմաթիվ տուժածներ:

Այս պահին տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բրիգադներ: «Աստղիկ» ԲԿ-ից  Sputnik Արմենիային ասացին, որ տուժածների հոսքն իրենց մոտ այս պահին այնքան մեծ է, որ հարցերի չեն կարող պատասխանել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է Հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճանի մասին։

«Ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին ևս 5 մեքենա է մեկնում դեպքի վայր։

Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում և գնահատվում է բարձր աստիճանի:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրդեհը բռնկվել է Մալաթիայի «Վեգա» խանութների սրահում։

Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Աստղիկ» ԲԿ  6 տուժած է տեղափոխվել, որից 2-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն: 

թեմա:
Հրդեհվող Հայաստան (59)

Ըստ թեմայի

Հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում
Հրդեհ «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում հրդեհ է. տեսանյութ
թեգերը:
Մալաթիա մոլ, հրդեհ

Գլխավոր թեմաներ