14:23 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Սամվել Ալեքսանյան

«Որ շուխուրը շուտ տարածված լիներ, երևի սենց չլիներ». Ալեքսանյանը` հրդեհի ծավալի մասին

© Sputnik /
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան (59)
176610

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու «Մալաթիա մոլի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դեպքի վայրում են։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Մալաթիա մոլի» սեփանակատերը` ՀՀ ԱԺ  նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի մասին լուրը եթե շուտ հայտնի դառնար, կրակն այսքան չէր տարածվի։ Այս մասին Ալեքսանյանն ասաց ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցի, թե ինչ իրավիճակ է։

«Կրակն արդեն չորս կողմն էլ տարածվել է։ Որ շուխուրը շուտ տարածված լիներ, երևի սենց չլիներ»,–ասաց Ալեքսանյանը։

Լրագրողների հարցին, թե տեղյա՞կ է` որտեղ է բռնկվել հրդեհը, քանի որ ասում են, որ կահույքի արտադրամասում է այն բռնկվել, Ալեքսանյանը պատասխանեց՝ ո՛չ, տեղյակ չէ։

Վալերիյ Օսիպյանն էլ նշեց, որ հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն ու չեն լինի այնքան ժամանակ, մինչև այն կմարվի ու փորձագետները կուսումնասիրեն դեպքը։

Նշենք, որ օրվա ընթացքում դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ի դեպ, այս պահին հրդեհը տարածվում է «Վեգայի» կահույքի արտադրամասում։ Տեղի աշխատակիցներից մի կին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երբ հրդեհը բռնկվել է, իրենց սկսել են տարհանել։

«Հետո, երբ հասկացանք, որ դեռ ժամանակ ունենք, ու հրդեհը դեռ շատ չի բռնկվել, որոշեցինք կահույքը փրկել։ Ախր, ափսոս է, էդքան չարչարվել են, բերել–հասցրել Հայաստան, որ ծախեն, ու հիմա սաղ կրակն ընկավ»,–ասաց նա։

Թե՛ քաղաքացիները, թե՛ «Վեգայի» աշխատակիցները նախ խանութից հանեցին ու մեքենաներով այլ տարածք տեղափոխեցին հեծանիվները, հետո հեռուստացույցերն ու այլ կենցաղային իրեր։

«Դեռ ժամանակը չի». այրվող «Մալաթիա մոլի» սեփականատերը հրաժարվեց պատասխանել հարցերին. տեսանյութ
Հիշեցնենք, որ կեսօրին «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ էր տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ, որից 5–ն արդեն դուրս են գրվել։ Եվս երկու տուժած «Արմենիա» ԲԿ էին տեղափոխվել, որոնք նույնպես արդեն դուրս են գրվել։

թեմա:
Հրդեհվող Հայաստան (59)

Ըստ թեմայի

Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ
«Մալաթիա մոլի» հրդեհը մարել չի հաջողվում. վերևի հարկերից ապրանքներ են ցած նետում. տեսանյութ
Ինչպես են ցած նետում ստվարաթղթե արկղերը, որ հրդեհը չտարածվի. տեսանյութ «Մալաթիա մոլից»
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մալաթիա մոլի» հրդեհից տուժածներից
Ինչ է կատարվում հրդեհի ճիրաններում հայտնված «Մալաթիա մոլում». տեսանյութ
թեգերը:
Վալերի Օսիպյան, հրդեհ, Մալաթիա մոլ, Սամվել Ալեքսանյան

Գլխավոր թեմաներ