15:31 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հրդեհ Խոսրովի անտառում. արխիվային լուսանկար

Խոսրովի անտառ տանող ճանապարհի հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

ФОТО: Министерство охраны природы
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան (59)
35 0 0

Անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Խոսրովի անտառ տանող ճանապարհին հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեռ օգոստոսի 23-ին էր Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհ բռնկվել։

Կրակի ճանկում հայտնված Հայաստանը` Արտավան, Խոսրով, Նաիրիտ, Բյուրական...
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

թեմա:
Հրդեհվող Հայաստան (59)

Ըստ թեմայի

Խոսրովի անտառի թևավոր ու չորքոտանի բնակիչները. տեսանյութ
Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին
Կարմիր գրքում գրանցված կենդանին հրդեհից հետո վերադարձել է Խոսրովի արգելոց
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Խոսրովի անտառ, հրդեհ

Գլխավոր թեմաներ