13:59 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
ձերբակալված

Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով մահացածը թաղային հեղինակություն է. կա ձերբակալված

© Sputnik / Виталий Аньков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
367 0 0

Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով ձերբակալվածը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.-ին:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական տարածքում երեկ կեսօրից հետո հնչած կրակոցների հետևանքով մահացածի ինքնությունը պարզվել է, դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Արդեն հայտնել էինք, որ երեկ Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով մեկ մարդ էր մահացել։

«Երեկ հնչած կրակոցների հետևանքով մահացածը 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։ Բացի այդ, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.-ին: Վերջինս ձերբակալվել է»,–ասաց նա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով`  կրակոցների հետևանքով մահացած Համբարձում Առաքելյանը թաղային հեղինակություն է։

Հարությունյանը հայտնեց նաև, որ երեկ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ են պարզվել։ Մասնավորապես, օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին «Էրեբունի» ԲԿ–ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել Երևանի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ։ 1976թ.–ին ծնվածն ունեցել է որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք և մահացել է։ Իսկ 1960թ.–ին ծնվածն ունեցել է որովայնի, ձախ ազդրի, աջ ազդոսկրի հրազենային վիրավորում, ինչպես նաև աջ ազդրոսկր բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ:

Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ոստիկանները 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են իրականացրել
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ: Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ:

Ըստ թեմայի

Օսիպյանը տեղյակ է` ինչ նպատակով են քրեական հեղինակությունները ժամանել Հայաստան
Տավուշում արշալույսները խաղաղ չէին քրեական հեղինակությունների համար. տեսանյութ
Խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի տունը. հյուրերի մոտ զենք է եղել
թեգերը:
Քրեական գործ, տղամարդ, ՀՀ քննչական կոմիտե, Երևան, Սպանություն

Գլխավոր թեմաներ