10:47 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Լիդիան ընկերության տեխնիկան

Պետական մարմինները կարող են արգելել հանքի շահագործումն ու «Լիդիանին» զրկել լիցենզիայից. ՔԿ

© Photo: Lydian Armenia official site
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
305 0 0

ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինչ իրավասություն ունեն ՀՀ պետական մարմինները, եթե Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը խախտումներ թույլ տա։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձագիտական խումբն առաջարկել է բնապահպանական հնարավոր վնասների մեղմման 16 միջոց, որոնցից 5-ը վերաբերում է հանքի փակմանը։ Այս մասին այսօր Ամուլսարի հանքի փորձաքննության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ  քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Ընդհանուր առմամբ փորձագետներն առաջարկել են մեղղման 16 լրացուցիչ միջոց, որից 10-ը, ըստ էության, վերաբերում են շահագործման փուլին, որոնք «Լիդիանն» արդեն առաջարկել էր իր հիմնարար փաստաթղթերում։ Մնացած առաջարկները վերաբերում են փակմանը։ ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը սահմանում է, որ հանքի փակումից առնվազն 2 տարի առաջ հանքարդյունաբերողը պետք է վերանայի փակման ծրագիրը, և «Էլարդի» կողմից առաջարկած միջոցները ևս հետագայում կքննարկվեն ծրագրի թարմացման ժամանակ։ Իսկ մինչ այդ, պետք է շարունակաբար ներդրվեն լաբորատոր փորձեր, պետք է ձեռք բերվի ամբողջական տեղեկատվություն, ու դրա հիման վրա պիտի թարմացվեն «Էլարդի» առաջարկած փակման վերաբերյալ միջոցառումները»,– ասաց Իվանյանը։

«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել

Քննչական խմբի ղեկավարը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն արձանագրում է. «մեղմման միջոցները համապատասխան են, ողջամիտ, և, եթե դրանք պատշաճ կիրառվեն, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»։ Իվանյանը նաև հիշեցրեց, որ պարբերաբար մոնիթորինգների, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը «Լիդիանը» հռչակել է իր առաջնահերթությունը։

Քննչական խմբի ղեկավարի խոսքով` բացի այդ, հանքի շահագործման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի պատասխանատվությունը կրելու է հանքշահագործող ընկերությունը։

«Մեր օրենսդրությունն ունի բոլոր լծակները վերահսկելու հանքի բնականոն, նորմալ շահագործումը։ Այն տեսանյութում, որ մենք մի քանի օր առաջ հրապարակել ենք, ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այն հանգամանքի վրա, ինչ ընթացակարգ է գործելու և թե պետական մարմիններն ինչ իրավասություն ունեն, այն դեպքում, եթե հայտնաբերվեն հնարավոր խախտումներ։ Պետական մարմիններն իրավասու են արգելել հանքի հետագա շահագործումը և զրկել ընկերությանը լիցենզիայից»,– ասաց Իվանյանը։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործը ՀՀ ՔԿ–ում հարուցվել էր 2019թ–ի մայիսին։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի

2019թ–ի, օգոստոսի 14-ին, վկայակոչելով միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնեբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Ըստ թեմայի

Բադալյան․«Վարչապետը փորձում է իր վարկանիշն օգտագործելով՝ նպաստել հանքի գործարկմանը»
«Էլարդի» մասնագետներն ուղիղ եթերում կպատասխանեն Ամուլսարի փորձաքննության մասին հարցերին
Վայոց Ձորի նախկին մարզպետը վարչապետին ներկայացրեց Ամուլսարի մասին իր դիտարկումները
թեգերը:
փորձաքննություն, Ջերմուկ, հանք, Լիդիան, ՀՀ քննչական կոմիտե, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ