19:07 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հրդեհ. արխիվային լուսանկար

Սյունիքում հրդեհ է. շիջման աշխատանքներին նաև զինծառայողներ են մասնակցում

© Photo: Facebook / Erik Grigoryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան (59)
58 0 0

Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 26 Օգոստոս — Sputnik. Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել, որի շիջման աշխատանքներին նաև զինծառայողներ են ներգրավվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և թիվ N զորամասից 55 զինծառայող:

Եվս մեկ անտառային հրդեհ. ծուխը տեսանելի է Գորիս–Կապան ավտոճանապարհից. տեսանյութ
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

թեմա:
Հրդեհվող Հայաստան (59)

Ըստ թեմայի

Հրդեհ Վերին Գետաշենում. այրվել է խոտածածկ տարածք, անասնակեր և վագոն-տնակի մի մասը
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարվել է
«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար
Խոսրովի անտառ տանող ճանապարհի հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ
«Մալաթիա մոլում» հրդեհի հետևանքով այրվել է կահույք, հաստոցներ. նյութեր են նախապատրաստվում
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Զինվոր, Սյունիք, հրդեհ

Գլխավոր թեմաներ