00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը

Բաժանորդագրվել
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ պահանջելով իրենց տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի պատճենը: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվել է պայմանագիրը հրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. «Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը:

© Sputnik / Asatur YesayantsБабкен Арутюнян на пресс-конференции в пресс клубе Спутник Армения (27 авгвгуста 2019). Ереван
Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞  չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը - Sputnik Արմենիա
Бабкен Арутюнян на пресс-конференции в пресс клубе Спутник Армения (27 авгвгуста 2019). Ереван

‹‹Խնդիրն այն է, որ մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով ներկայացնել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: Սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանել են` նպատակահարմար չեն համարում պատասխանել հարցմանը, քանի որ «Սանիթեքի» և քաղաքապետարանի միջև որոշակի դատական գործընթացներ են ընթանում: Ստացվում է՝ պայմանագիրը մեզ չեն տրամադրում՝ առանց հղում անելու որևէ կետի»,-ասաց նա:

Հարությունյանի գնահատմամբ՝ քաղաքապետարանը կամային պատասխան է տվել իրենց նամակին:

Ըստ նրա՝ այս իսկ պատճառով էլ մեկ շաբաթ առաջ դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ ու հիմա սպասում են դատարանի պատասխանին:

Мусорный бак компании Санитек - Sputnik Արմենիա
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

«Պարզ է դառնում մեկ բան՝ մարդն այսքան ժամանակ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը ոչ միայն չի կարողանում խնդիրները լուծել, այլև չի կարողանում ժամկետներ նշել, թե երբ կլուծվի, օրինակ` աղբահանության հարցը: Աղբահանության համար քաղաքապետարանից տրվող գումարները տարեցտարի վրա ավելանում է, սակայն աղբը չի պակասում: Դրա համար էլ պայմանագիրն ենք ուզում, որ մենք էլ իմանանք՝ ում ինչի համար են գումար տալիս»,-ասաց նա՝ հավելելով, որ դատարանի միջոցով են փորձում ստանալ այդ պայմանագիրը:

Բաբկեն Հարությունյանը կարծում է, որ լավ կլինի, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր քայլն անի ու թողնի պաշտոնը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրականում «Սանիթեքի» հետ պայմանագրում կետ կա, ըստ որի` իրենք չեն կարող երրրոդ անձի տրամադրել պայմանագիրը։ «Ընկերության հետ քաղաքապետարանի կնքած պայմանագրի կետերից մեկն էլ վերաբերում է պայմանագրի` գաղտնի մնալուն և երրորդ անձին չտրամադրելուն։ Այսինքն` մենք իրավունք չունենք որևէ մեկին այն տրամադրել»,–ասաց նա։

Мусоровоз компании Sanitek - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ բացահայտումները

Ինչ վերաբերում է Հարությունյանի ասածին, թե ճիշտ չէ, որ քաղաքապետարանը հղում չի կատարում օրենքի որևէ դրույթի` Կուբատյանը նշեց, որ արդարացի է նրա ասածը։  Ըստ Կուբատյանի` թյուրիմացություն է եղել, որ նամակում չեն բացատրել, թե ինչու չեն կարող պայմանագիրը տրամադրել։ Սակայն քաղաքապետարանը, ըստ Կուբատյանի, Հարությունյանին այս ամենն արդեն իսկ պարզաբանել է։

Հիշեցնենք, որ աղբահանության խնդիրը Երևանում սրվեց այս ամառ, երբ Երևանի քաղաքապետարանի և աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության մեջ խնդիրներ առաջ եկան։ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Լրահոս
0