09:53 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Հարսանիք

Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. սկսվում է էլիտար հարսանիքների սեզոնը. «Հրապարակ»

CC0 / sleepless1107 / Bridal Bouquet
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1128 0 0

Սեպտեմբերը կմեկնարկի էլիտար հարսանիքներով։ Հայաստանյան մեծահարուստների երեխաներն ամուսնանում են։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթն այսօրվա հրապարակման մեջ ազդարարել է էլիտար հարսանիքների սեզոնի բացումը։

«Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 7-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է»,- գրում է «Հրապարակը»։

Մեկ այլ էլիտար հարսանիք էլ, թերթի տեղեկություններով, կկայանա սեպտեմբերի 5-ին։ Խոսքը ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգարի ամուսնության մասին է։

Այդ հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Հարսանիքին, թերթի տեղեկություններով, մասնակցելու է 500 հյուր։ Հարսնացուն համեստ ընտանիքից է։

Ըստ թեմայի

Խաբեությու՞ն, թե՞ «դարի հարսանիք». հայ միլիոնատերը թանկ է վճարել որդու երջանկության համար
«Հարսանիք դեռ չի եղել»․ Տիգրան Քեոսայանը «սարսափելի գաղտնիք» է բացել
Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում
թեգերը:
հարսանիք, օլիգարխ, Հայաստան

Գլխավոր թեմաներ