09:44 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Թոշակառու

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կենսաթոշակառուներին․ նոր նախագիծ կներկայացվի

© Sputnik / Мария Ващук
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Փաստաբանների պալատում նախատեսված է նոր հաստիքների ավելացում, որպեսզի կարողանան աշխատել շահառուների ավելացած քանակի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik.  Սեպտեմբերին Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի կենսաթոշակառուներին անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն տրամադրելու հարցը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նախագիծը դեռևս տեղադրված չէ e-draft նախագծերի հրապարակման հարթակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ այս պահին երկրում չէ և չի կարող շատ մանրամասներ ներկայացնել։ Այնուամենայնիվ, նախագծի մասին հայտնի է, որ առաջարկվում է ՀՀ փաստաբանների պալատին ներառել ՝ որպես կենսաթոշակառուներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրող մարմին։

Փաստաբանների պալատը անկախ, ինքնակառավարելի կառույց է, որի կազմում գործում է հանրային պաշտպանի սենյակը, որն էլ իր հերթին անվճար, այսինքն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող իրավաբանական ծառայություններ է մատուցում։

Ավետիսյան․ «Ապրանքների գներն ավելի արագ են բարձրանում, քան թոշակները»

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Փաստաբանների պալատում նախատեսված է նոր հաստիքների ավելացում, որպեսզի կարողանան աշխատել շահառուների ավելացած քանակի հետ։

թեգերը:
Նիկոլայ Բաղդասարյան, թոշակառու, Թոշակ, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ