17:16 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տոկիա, խաղային շոու

Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները

© AP Photo / Eugene Hoshiko
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (137)
34 0 0

Ամերիկյան ընկերությունն արդեն ցուցադրել է «Ալադին» և «Առյուծ արքա» մուլտֆիլմերի հիման վրա նկարահանված կինոնկարները, իսկ հիմա հերթը հասել է խաղերի ռիմեյքներին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գեյմերների համար նախատեսված Gamestop Con կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է, որ թողարկվելու են SEGA և SNES խաղային կոնսոլների համար նախատեսված «Առյուծ արքա» ու «Ալադին» խաղերի HD ռիմեյքները։ Այս մասին հայտնում է gematsu-ն։

Խաղերը նախատեսված կլինեն PlayStation 4, Xbox One և Nintendo Switch խաղային կոնսոլների համար և կթողարկվեն աշնանը, իսկ այսօրվանից՝ օգոստոսի 28-ից, հնարավոր կլինի նախապես պատվիրել դրանք։

Այ քեզ բան. չկողմնորոշված Huawei-ը, նորությունամոլ Facebook-ն ու Samsung-ի տարօրինակ քայլը
Աղբյուրը վստահեցնում է, որ այս խաղերը ժամանակակից կոնսոլների վրա հնարավոր կլինի խաղալ ինչպես օրիգինալ, այնպես էլ 1080p կետայնությամբ։ Երկուսն էլ կստանան հետ տալու գործառույթ, ինչպես նաև հնարավոր կլինի միանգամից միացնել խաղի յուրաքանչյուր մակարդակ։

Коллекция игр Alladin и The Lion King
«Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի հավաքածու

Բացի այս ամենից, խաղացողը հուշում ստանալու հնարավորություն կունենա, թե ինչպես անցնել տվյալ մակարդակը։ Այս տարբերակի խաղացողները կստանան բացառիկ բոնուս․ գեյմերները հնարավորություն կունենան խաղերի ընթացքում լսել օրիգինալ սաունդթրեքները։

Մուլտիպլիկացիայի արքան. ինչպես ստեղծվեց Դիսնեյի լեգենդը

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (137)

Ըստ թեմայի

Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու». տեսանյութ
«Աստղային պատերազմների» իններորդ դրվագի ռեժիսորը կդառնա Քոլին Տրևորոուն
Ցանցահենները գողացել են Դիսնեյի «ծովահեններին» և «փրկագին» են պահանջում
թեգերը:
Խաղ, Disney

Գլխավոր թեմաներ