13:58 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Молоток судьи, архивное фото

Դատարանը որոշել է ազատ արձակել նախկին պատգամավորի որդուն

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law book
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Մի քանի ժամ տևած դռնփակ դատական նիստը վարել է դատավոր Դավիթ Բալայանը։ Նա ևս մի քանի ժամ անցկացրել է խորհրդակցական սենյակում, ապա հրապարակել դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Դատարանը որոշել է  Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղային`Նվեր Մուրադյանին ազատ արձակել։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մի քանի ժամ տևած դռնփակ դատական նիստը վարել է դատավոր Դավիթ Բալայանը։ Նա ևս մի քանի ժամ անցկացրել է խորհրդակցական սենյակում, ապա հրապարակել դատարանի որոշումը։

Կայքի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։

Մուրադյանը մեղադրվում է օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ հայհոյել նրանց։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, որն արտահայտվել է բացահայտ անհարգալից վերաբերմունքով, և 258 հոդվածի 3-րդ մասի, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանական արարք, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր ոստիկանության բաժանմունքում նկարահանված մի տեսանյութ՝ կից մակագրությամբ «Օրենքով գող Պզոն և իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին»։
Տեսանյութում երևում է, որ Արմեն Ղազարյանը դրսևորում էր հավասարակշիռ և հանգիստ պահվածք, չի հայհոյում, դեռ մի բան էլ փորձում էր հանգստացնել հայհոյող երիտասարդին։ Վերջինս Նվեր Մուրադյանն էր, ով ևս բերման ենթարկվածների թվում էր, և նա չի հանդիսանում Պզոյի թիկնապահը, ինչպես տարածել էին որոշ լրատվամիջոցներ։ 
Տեսանյութին անդրադարձել էր նաև ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը և նշել, որ կադրերում երևում է, որ «օրենքով գողն» իրեն նորմալ է դրսևորում, այժմ աշխատանքներ են տանում տեսաձայնագրության արտահոսքի աղբյուրը գտնելու ուղղությամբ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Ըստ թեմայի

«Մավշինի» տնօրենը «կերել է» Վայքի այգին ու մարզադաշտը նորոգելու փողերը և կեղծ թղթեր կազմել
Դավիթ Սանասարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Նախկին քննիչները մեղադրվում են խուզարկության ժամանակ ոսկեղեն հափշտակելու մեջ
թեգերը:
Քրեական գործ, Դատավոր, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ