00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

© SputnikСлова благодарности старейшего педагога Армении Мариам Тонян во время мероприятия в ее честь (30 августа 2019). Еревaн
Слова благодарности старейшего педагога Армении Мариам Тонян во время мероприятия в ее честь (30 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդադար աշխատել, բոլոր փորձություններին դիմակայել գլուխը բարձր պահած և Աստծուց, ճակատագրից կամ կյանքից խնդրել միայն առողջություն։ Ահա 100-ամյա մանկավարժ Մարիամ Արշակի Տոնյանի կյանքի կանոնները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ապրել ավելի քան 100 տարի և երիտասարդ մնալ, դասավանդել ու պատրաստվել գալիք ուսումնական տարվան։ Այդպիսի տրամադրվածությամբ էր իր հոբելյանական համերգին եկել Հայաստանի ամենատարեց մանկավարժ Մարիամ Տոնյանը։

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, որտեղ Տոնյանը հարմոնիա է դասավանդում, կազմակերպել էին ուսուցչուհու 100-ամյակին նվիրված երեկո։ Տոյանը ծնվել է 1919թ-ի օգոստոսի 29-ին և չնայած տարիքին՝ 83-րդ անգամ պատրաստվում է նոր ուսումնական տարվան։

© SputnikՀոբելյանական միջոցառում՝ նվիրված Մարիամ Տոնյանի 100-ամյակին
«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Մարիամ Տոնյանի 100-ամյակին

Սեպտեմբերի 1-ին Տոնյանը բոլոր այս տարիների նման դասարան կմտնի կավիճը և դասագիրքը ձեռքին՝ բարձրակրունկ կոշիկներով, տաբատով կամ վառ զգեստով, որին համապատասխան զարդեր կկրի։

 «Միակ բանը, որ մաղթում եմ ներկա և ապագա դպրոցականներին ու բոլորին, առողջությունն է։ Ո՛չ արծաթը, ո՛չ ոսկին, ո՛չ փողը առողջություն չեն գնի», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տոնյանը։

Նա խոստովանեց, որ իր համար միշտ հենց դա է խնդրել և երջանիկ է, որ իր խելքը տեղն է, և մինչև հիմա կարողանում է աշխատել։ Տոնյանը պատմեց, որ միշտ գոհ է եղել իր կյանքից։ Նրա կարծիքով՝ եթե մարդու ոտքն ու ձեռքը տեղն են, նշանակում է՝ ամեն ինչ լավ կլինի։

 «Կավիճը ձեռքիս եմ մահանալու», - հավելեց Տոնյանը։

© Photo : official site of the MESCS of RAԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ուսուցչուհուն է հանձնում Երախտագիտության մեդալը
«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ուսուցչուհուն է հանձնում Երախտագիտության մեդալը

Տոնյանը պատմեց նաև, որ անհամբերությամբ սպասում է նոր ուսումնական տարվան և արդեն պատրաստվում է դրան, նոր դասացուցակին, աշակերտների հետ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է իր ծննդյան օրվան, Տոնյանը նշեց, որ լավ ժամանակ է անցկացրել հարազատների միջավայրում և նույնիսկ նվեր է ստացել ռեստորանի տիրոջից՝ խմիչք։

Ավելին, քան տատիկ

Տոնյանի թոռը՝ Լուսինե Մելիք-Վրթանեսյանը (Բանդուրինա), հիշում է, որ իր տատիկը միշտ անհամբերությամբ է սպասում սեպտեմբերի 1-ին։

 «Նա ապրում է դպրոցով, պաշտում է իր աշխատանքը։ Նրան երիտասարդ պահող բանալիներից մեկն այն է, որ նա մինչև հիմա դասավանդում է, շփվում երեխաների հետ։ Եվ այս տարի, ինչպես միշտ, նա ոգևորությամբ պատրաստվում է նոր ուսումնական տարվան. իր համար աշխատանքն ամեն ինչ է», - ասաց Լուսինեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© Photo : official site of the MESCS of RAՄարիամ Տոնյանն ու Արայիկ Հարությունյանը
«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Մարիամ Տոնյանն ու Արայիկ Հարությունյանը

Նրա խոսքով՝ 100-ամյա տատը կհագնի իր զգեստը, բարձրակրունկ կոշիկները, կկախի զարդեր։ Գլխավոր խորհուրդը, որը տվել է իրեն տատիկը՝ լավատես լինելն է, ամեն ինչում դրականը տեսնելը։

Տոնյանի մյուս թոռը՝ Ռուբեն Հովհաննիսյանը, նշեց, որ նրա թոռը լինելը պարտավորեցնող է։ Նա նկարագրում է Տոնյանին որպես ուժեղ մարդու, որը կարող է դիմանալ ցանկացած փորձության և չանհանգստանալ մանրուքների համար։

 «Նա բավական դժվար կյանք է ունեցել։ Յուրաքանչյուր փորձությունը դիմավորել է ուղիղ մեջքով։ Ոչ ոք չի գուշակել անգամ նրա կենսական դժվարությունների մասին», - պատմեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Տոնյանի ծնողներին ժողովրդի թշնամի են անվանել. մեկին աքսորել են 1937թ.-ին, մյուսին՝ 1946թ-ին։ Երբ աքսորել են նաև ամուսնուն, Տոնյանը մենակ է մնացել երեք երեխաների հետ՝ առանց բնակարանի, մեկ սենյակում։

Հովհաննիսյանը պատմում է, որ տատիկը մեկ զգեստ է ունեցել, որն ամեն երեկո լվացել է և առավոտյան այն հագած՝ ժպիտը դեմքին մտել է դասարան։ Իր տատիկին նա բնութագրում է որպես ուշադիր մարդու, լավ զրուցակցի, որի հետ երբեք չես ձանձրանա։

© SputnikՄարիամ Տոնյանը՝ իր 100-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական համերգի ժամանակ
«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Մարիամ Տոնյանը՝ իր 100-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական համերգի ժամանակ

 «Նա խրատներ չի կարդում, մարդուն սխալվելու և իր սխալների վրա սովորելու շանս է տալիս։ Նա հարգում է յուրաքանչյուր մարդու այնպիսին, ինչպիսին նա կա։ Շատ խիստ մանկավարժ է, բայց շատ սիրող և քնքուշ տատիկ։ Նրա հետ միշտ կարելի է զրուցել», - ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը 27 տարի բնակվում է ԱՄՆ-ում։ Տոնյանը 79 տարեկան է եղել, երբ գնացել է թոռան մոտ։ Նա տատիկին տարել է Universal Studios Hollywood։ Էքստրիմով հագեցած օրվանից հետո, երբ նրանք տուն են վերադարձել ակումբներից մեկից, նա նկատել է, որ թոռը ուզում է գնալ այնտեղ, քանի որ այդ ակումբում նվագում է նրա սիրելի խումբը։ Տոնյանն առաջարկել է միասին գնալ ակումբ։  Այդպես նրանք մինչև գիշերվա երկուսը միասին բլյուզ են լսել։

Պետության և ուսանողների գնահատականը

 «Առաջին բանը, որ նա ասում է դասարան մտնելիս՝ «Դուք լա՞վ եք հանգստացել։ Եվ իսկույն պատասխանում է՝ վստահ եմ, որ ոչ»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տոնյանի աշակերտուհի Տաթև Ղարագյոզյանը։

 

Նա նշեց, որ իրենց ուսուցիչը միշտ տարբեր է, նրա տարիքը չի ազդել նրա վրա, Տոնյանը միշտ կոկետուհի է։

 «Մարիամ Արշակովնան մի անգամ ասաց մեզ, որ կյանքում պետք է զբաղվել սիրելի գործով և երբեք չանել այն, ինչ սիրտը չի ուզում։ Դա ամենաթանկ խորհուրդն է, որը մենք հիշելու ենք»,-խոստովանեց Ղարագյոզյանը։

Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ երկարամյա բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Արշակի Տոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Սակայն մեդալն ուսուցչուհուն հանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 «Մեր սիրելի 100-ամյա ուսուցչուհին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կրթական կյանքին, ունեցել է հարյուրավոր, հազարավոր աշակերտներ, որոնց մի մասը ներկա են դահլիճում և դրանից ավելի կարևոր նվեր դժվար է պատկերացնել: Ես կուզեի, որ տիկին Տոնյանի կենսուրախությունն այսուհետ ևս ուղեկցի նրան և լինի վարակիչ»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ աշխատանքային  կենսունակության գաղտնիքն այն ներդաշնակությունն է, որը Տոնյանի դասավանդած «Հարմոնիա» առարկայի միջոցով դարձել է նաև կենսակերպ։ 

Լրահոս
0