14:15 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг

Գյումրիում թունավորվածներից 43–ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9–ը անչափահաս էին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
376 0 0

Գյումրիում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի- Sputnik. Գյումրիի ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր՝ 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ներկայումս հոսպիտալացված է մնացել 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»,- ասված է Facebook-յան գրառման մեջ։

Հավելենք, որ Գյումրիում սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է մարզկենտրոնում տեղի ունեցածին՝ տեղեկացնելով, որ այս պահին  հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա:

«Բժիշկների տեղեկացմամբ՝ հիվանդանոցում գտնվող հիվանդները հնարավոր է՝ օրվա ընթացքում դուրս գրվեն»,–գրել է մարզպետը։

Նա նաև տեղեկացրել է, որ ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ:

Մահացած զինծառայողի հայրը ցուցմունք տալու համար պայման է դրել. ինչ է պահանջում Քննչականից

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ին:

«Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքից հետո մի քանի տասնյակ հյուրերի ինքնազգացողություն վատացել է, նրանց տեղափոխել են Գյումրու «Ինֆեկցիոն, հակատուբերկուլյոզային հիվանդանոց»:

թեգերը:
թունավորում, հիվանդանոց, հիվանդ, Գյումրի

Գլխավոր թեմաներ