05:59 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: 

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, և որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գիտելիքի օրվան նվիրված՝ իր շնորհավորոկան ուղերձում:

«1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ անց թռիչքը դեպի Լուսին դարձավ իրականություն, որովհետև ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը, ինչպես պետք է երազել և հավատալ երազանքին:

Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դա անել՝ թե՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատություն՝ հանդիպեցին հին ընկերների, և թե՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկյուղած մտել են դպրոց ու հայտնվել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռևս անորոշության աշխարհում: Երկու դեպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին եք»,-ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Դպրոցական խնդիրներ. որքան գումար է հարկավոր մեկ երեխային դպրոց ուղարկելու համար
Նախագահն, ինչպես ամեն պատեհ առիթի, կրկին նշել է, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում, որովհետև մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից և ունեցած գիտելիքից: Եվ որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք րդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը:

Ըստ թեմայի

ՀՀ կառավարությունը բիզնեսի առցանց դպրոց կբացի բոլորի համար
Ծիրան, լավաշ, գորգ և գիտելիք. ինչո՞ւ են հնդիկները գալիս Հայաստան
Ուսումնական կիսամյակի ավարտ. գնահատակա՞ն, թե՞ գիտելիք
թեգերը:
ուղերձ, Գիտելիքի օր (սեպտեմբերի 1), Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ