15:32 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է

© Photo / official site of the Prime minister of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Շնորհավորելով դպրոցականներին՝ վարչապետը խորհուրդ է տվել հավատալ աշխարհը փոխելու առաքելությանն ու կամքին ու սեպտեմբերի 1-ին այդ համոզմամբ մուտք գործել կրթօջախներ:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ը որոշել է անցկացնել Գեղարքունիքի՝ սահմանամերձ Վահան գյուղի դպրոցականների հետ։

Այս մասին նա հայտնել է իր facebook-յան էջում՝ գրելով. «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»։

 Վահան գյուղը համարվում է Հայաստանի հյուսիսարևելյան դարպասն ու այդ ուղղության գլխավոր սահմանապահ համայնքը:

«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ»,- շնորհավորելով դպրոցականներին՝ ասաց վարչապետը՝ խորհուրդ տալով հավատալ աշխարհը փոխելու առաքելությանն ու կամքին:

«Ես ուզում եմ, որ այս փոքրիկները սեպտեմբերի մեկին այս դռներից ներս մտնեն աշխարհը փոխելու՝  իրենց առաքելությանը հավատալով: Սեպտեմբերի մեկը մի օր է, որ մեզանից յուրաքանչյուր ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելություն»,-ասաց վարչապետը:

Մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը. նախագահի ուղերձը
Առիթն օգտագործելով, ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև հանրապետության բոլոր դպրոցականներին ու ուսանողներին Գիտելիքի օրվա առիթով:

Նշենք, որ այցի ընթացքում վարչապետն այցելել ու ծաղիկներ է խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Ըստ թեմայի

Այս տարի 30 դպրոց կվերանորոգվի. ի՞նչ «նորամուծություն» է սպասում ԱԳԼՃԿ–ների զուգարաններին
Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա
ՀՀ կառավարությունը բիզնեսի առցանց դպրոց կբացի բոլորի համար
Դպրոցական խնդիրներ. որքան գումար է հարկավոր մեկ երեխային դպրոց ուղարկելու համար
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Նիկոլ Փաշինյան, Գիտելիքի օր (սեպտեմբերի 1)

Գլխավոր թեմաներ