00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

60–ամյա տղամարդը «ճղել է» Սևանը. հաջորդը Վանա՞ լիճն է. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanПловец Гагик Гозеян
Пловец Гагик Гозеян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Գոզեյանը որոշել էր Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված մի յուրահատուկ քայլ անել։ Երկար մտածելուց հետո նա գտել է անելիքը` ափից ափ լողալով հատել է Սևանա լիճը։

Sputnik Արմենիա, Կարինե Հարությունյան. 

«Տես, տղես, ինքն է Սևանը «ճղել», մերոնցից է` Գավառից»,– ասում է Սևանի ափին կանգնած տղամարդը որդուն` հպարտորեն ցույց տալով 60–ամյա Գագիկ Գոզեյանին։

Օրերս Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը` Արտանիշի ափից Նորատուս հասել` 7 կմ ճանապարհն անցնելով 8.5 ժամում։ Իր երկար «ճանապարհորդությունը» նա նվիրել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

«Գիտեք, չէ՞, որ Օլիմպիական խաղերը Հին Հունաստանի հերոսներին է նվիրված. ինչի մենք պակա՞ս ազգ ենք, որ մեր հերոսներին չպատվենք։ Ապրիլյան պատերազմի մասնակից  բոլոր տղաներն իմ հարազատներն են, ու մի ամբողջ կյանք մենք պարտական ենք նրանց»,–ասաց Գոզեյանը։

© Sputnik / Aram NersesyanԳագիկ Գոզեյանը
60–ամյա տղամարդը «ճղել է»  Սևանը. հաջորդը Վանա՞ լիճն է. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գագիկ Գոզեյանը

Սա, ի դեպ, նրա` լիճը հատելու 4-րդ հաջողված փորձն էր, ավելին` նախավերջին անգամ 22 կմ է կտրել–անցել` Դրախտիկից Ծովազարդ լողալով։

Մասնագիտությամբ կարի մեքենաների մեխանիկ Գոզեյանը նշում է, որ նման փորձերից առաջ ոչ մի ֆիզիկական պատրաստվածություն պետք չէ իրեն, քանի որ նա ամեն կիրակի Սևան է այցելում ու լողում, անգամ ձմռանն է լողում։ Ասում է` ճիշտ է, լավ կլիներ, որ երկար լողալիս հետը ջրում մի հոգի լիներ, խոսեին, բայց խոստովանում է` մենակ էլ վատ չի անցնում։ Գոզեյանը մենակ լողալիս երգում–արտասանում է, նաև Սևանի հետ զրուցում։

Հայաստանի ոսկին` Սևանա լիճը. ի՞նչ պետք է անեն իշխանություններն այն պահպանելու համար
60–ամյա տղամարդն ասում է` չգիտեի ինչ է բժշկի գնալը, ինչը պայմանավորված է առողջ ապրելակերպով` հաճախ լողում է, չի ծխում, իսկ խմելն էլ՝ առիթից–առիթ։ «Քյավառցի եմ,  իմա՞լ առիթներին մի երկու բաժակ չխմեմ»,–ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanԳագիկ Գոզեյանը
60–ամյա տղամարդը «ճղել է»  Սևանը. հաջորդը Վանա՞ լիճն է. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գագիկ Գոզեյանը

Լողալ դեռ մանկուց է սիրել, երբ ծնողները Գավառից հանգստյան օրերին գնում էին Սևան։ Բացի այդ, Գոզեյանը ծիծաղով է նշում, որ հորոսկոպով ձուկ է, ու գուցե նաև այդտեղից է գալիս ջրի հանդեպ սերը։ Լողը, ըստ նրա, ամենաուժեղ սպորտն է, ավելի ճիշտ` սպորտի թագուհին, ու այն բազմաթիվ հիվանդությունների «դեմն է առնում»` սիրտ–անոթային համակարգից սկսած` մինչև հենաշարժական ապարատի հիվանդություններ։

«Լողալն ինձ լազաթ է տալիս (հաճույք է պատճառում), հատկապես` Սևանում լողալը։ Գիտեմ, որ կան մարդիկ՝ Սևանին ինչ անուն ասես, որ չեն կպցնում, բայց դե Սևա՞նն է մեղավոր, որ իրենք լողալ չգիտեն ու խեղդվում են»,–ասում է նա։

Գոզեյանը նշում է, որ ափից 5-7 կմ հեռու արդեն ջուրն այնքան մաքուր է, որ անգամ խմում է։ Նա հիշում է` տարիներ առաջ Սևանի հատակը 12 մետր խորությունից էլ երևում էր, իսկ հիմա ամենուր աղբ է։ Նրա խոսքով` դեռ հույս կա, որ Սևանը, ինչպես պաշտոնապես ներկայացնում են, իրոք մաքրվելու է աղբից ու ջրի տակ մնացած ծառերից։

Ո՞ւր գնալ հանգստանալու. Սևանա լիճն ԱՊՀ լավագույն հանգստավայրերի ցանկում է
Գոզեյանն այժմ մի շարք ծրագրեր ու երազանքներ ունի, բայց առաջնայինը Վանա լիճն ափից ափ անցնելն է...

Լրահոս
0